Բաժիններ՝

Յոզեֆ Բլատերը՝ անօրինական վիճակահանությունների մասին

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը նշել է, որ ինքը երբևէ մասնակցություն չի ունեցել պայմանավորված վիճակահանությունների: Բլատերը հայտնել է, որ ինքը գիտի միայն մեկ մարդու ով ֆուտբոլում ունեցել է այնպիսի իշխանություն, որ կարողացել է դիմել այդպիսի քայլի: Խոսքը Արտեմիո Ֆրանկիի մասին է, որը ժամանակին եղել է ՈւԵՖԱ-ի նախագահ:

«La Nacion»-ի փոխանցմամբ՝ Յոզեֆ Բլատերն ասել է. «Գոյություն ունի հատուկ եղանակ, որի միջոցով վիճակահանության մասնակիցները կարողանում են տարբերել զամբյուղում գտնվող գնդակները: Այդ գնդակները սառեցվում են հատուկ եղանակով և վիճակահանության ժամանակ ձեռքի ամենափոքր հպումն անգամ բավարար է դրանք տարբերակելու համար»:

Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 21-ին ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին 8 տարով որակազրկվել են ֆուտբոլային գործունեություն իրականացնելու իրավունքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930