
Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի պատժամջոցները կերկարաձգվեն. Իլկա Կաներվա

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան կարծում է, որ Եվրամիության պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ երկարաձգվելու են:
Ավելի վաղ եվրոպական աղբյուրը հայտնել էր Sputnik գործակալությանը, որ ԵՄ-ն երկարաձգելու է պատժամիջոցների գործողությունները ՌԴ-ի նկատմամբ՝ չնայած այն բանին, որ Ֆրանսիան կողմ է պատժամիջոցների մեղմացմանը:
Եվրամիությունը պետք է բանաձև ընդունի ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգման մասին հունիսի 21-ին: Ընդունված որոշումը հաստատվելու է հունիսի 24-ին ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների նիստում:
«Պատժամիջոցների հարցով միայն կարող եմ միայն կանխատեսում անել և կարծիք հայտնել, որ դրանք երկարաձգվելու են: Որոշումը, որը կայացնելու են ԵՄ ներկայացուցիչները, ընդունվելու է միաձայն»,- հայտարարել է Կաներվան ճեպազրույցի ժամանակ: