Համբուրգի «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայում բուժումը շարունակող, Արցախում ապրիլին մարտական դիրքերում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, առկա է թեթևակի դրական տեղաշարժ: Բազմապրոֆիլ աշխտորոշիչ հետազոտություններն ինտենսիվ շարունակվում են:
Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում ապրիլյան քառօրյա պատերազմից վնասված տների վերականգնման աշխատանքներն ավարտման փուլում են:
«Գնացեք Վրաստան, տեսեք որը պետք է լինի»,- նկատեց Վ.Այվազյանը:
Մի քիչ չափելի գնահատականներ տվեք, ավերվածության չափման քանակը ո՞րն է…
Ծանր հիվանդությունից հետո մահացել է Մհեր Դավոյանը: Նկարիչ Արտակ Բաղդասարյանը «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է, որ Մհերը առողջական խնդիրներ ուներ, բուժվում էր. «Երեկ վիճակը կտրուկ վատացավ, բժիշկները շտապ վիրահատություն կատարեցին, սակայն դա չօգնեց»:
Մոսկվայում մայիսի 28-ին մեկնարկեց հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված «Քանի դեռ հիշում եմ, ապրում եմ» խորագրով համերգաշարը:
ՀՀ զինված ուժերը շարունակում են ամենօրյա ռեժիմով իրականացնել առաջադրված խնդիրները:
«Թուրքիայի ոչ բարեկամները ցանկանում են մեզ վրժեխնդիր լինել Ստամբուլի նվաճման համար: Ստամբուլի գրավումից հետո թուրքերը տեղավորվել են Անատոլիայում եւ Թրակիայում եւ չեն պատրաստվում հեռանալ այդ հողերից…», -ասել է Էրդողանը:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում, որը մայիսի 31-ին տեղի է ունենալու Աստանայում, դրա մասնակիցները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության գործունեության հարցերը եւ առետուրն օտարերկրյա պետությունների հետ:
Հարկային օրենսգիրքը մշակվում է ՀՀ կառավարության կողմից, և կառավարությունը հանդես է գալիս որպես միասնական մարմին: Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Ադրբեջանի Խըզըի շրջանում Սումգայիթի պետական տեխնիկական քոլեջի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը Խալավլար գյուղի մոտ շրջվել եւ ընկել է ձորակը, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել, 20-ն էլ վիրավորվել են:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 23-23.05.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.42մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել 205.87 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մայիսի 29-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում hաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի աջ կեսի և ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1983 թ. ծնված Եղիշե Հ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
«Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիան մասնակի պատասխանատվության խնդիր ունի: Գերմանիայի հասարակական, քաղաքական, գիտական շրջանակում հասկանում են, որ իրենց երկիրը պատասխանատվության իր մեծ բաժինն ունի: Նա կարող էր կանգնեցնել ցեղասպանությունը, բայց դա չարեց: Այդ մասին վկայում են Գերմանիայի դիվանագետների նամակները: Եթե Գերմանիան ուզում է լրիվ ազատվել պատմության սև էջերից, ապա պետք է հաշվի նստի Հայոց ցեղասպանության իրողության հետ»:
Ըստ նրա` հարկավոր է ոչ միայն առանձին օտարերկրյա ներդրողների մասով պաշտպանական համակարգ, այլ առհասարակ ներդրումների պաշտպանության համակարգ, այլապես տեղական ներդրողները կգնան օտար պետություններ, որ օգտվեն նման համակարգից:
«Բանակի ամրության հիմքը հայրենասեր ու դաստիարակված քաղաքացին ու զինվորն է. հանրապետության համարյա բոլոր համայնքներում հիմնադրամի միջոցներով իրականացված` մանկապարտեզների ու դպրոցների վերակառուցման, ջրամատակարարման բարելավման, ճանապարհների վերականգման ծրագրերը նպաստել են բնակչության արտահոսքի կանխմանը, ժողովրդագրական վիճակի բարելավմանը և առողջ ու դաստիարակված հայրենասեր սերունդ ունենալուն»:
Իրաքի ահաբեկչության հակազդման հատուկ զորամասերը մայիսի 30-ի առավոտյան մտել են Բաղդադից 50 կիլոմետր հեռավորության գտնվող Էլ Ֆալուջայի հարավային շրջաններ:
Կահիրե բարձրզգայուն հատուկ սարքավորումներ են հասցվել, որոնք նախատեսված են մայիսի 19-ին Միջերկրական ծովում կործանված Egypt Air ավիաընկերության ինքնաթիռի ինքնագրիչները գտնելու համար:
«Ես խիստ պահպանողական եմ ֆինանսներում եւ չափազանց ազատական՝ սոցիալական հարցերում: Ես կկրճատեմ զինված ինտերվեցիաները, որոնց հետեւանքները մեզ ակամայից դնում են մեծ վտանգի մեջ»:
Մայիսի 29-ին` ժամը 22:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ է եղել զինծառայող, 1997թ. ծնված Սուրեն Արմենի Մոսիյանը:
«Նժդեհի արձանի համար ներկայացված էր 10-11 աշխատանք, ընտրվեց 5 աշխատանք, որից հետո նորից գաղտնի քվերակությամբ ընտրվեց սա՝ Գագիկ Ստեփանյանի աշխատանքը: Ինչո՞ւ սա ընտրվեց, որովհետև մնացած բոլոր աշխատանքներում Նժդեհը ներկայացված էր կա՛մ ձիով, կա՛մ թրով, կա՛մ զենք ու զրահով և այլն: Մենք ընտրեցինք այս աշխատանքը, որը հետագայում, իհարկե, որոշակի ձևափոխումներ ունեցավ»:
«Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի հրավերով հունիսի 4-ին Երևան է ժամանելու աշխարհի առաջատար օպերային թատրոններից մեկի՝ Նյու Յորքի Մետրոպոլիտենի երաժշտական տնօրեն Ջոն Ֆիշերը։
Մայիսի 27-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Վ. Մ.-ին տեսակցության եկած Գյումրի քաղաքի բնակիչ Կ. Ն.-ին:
ԱՄՆ-ի Տեխասի նահանգում վեց մարդ է զոհվել տեղատարափ անձրեւներից առաջացած հեղեղումների հետեւանքով:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ցանկացած հանդիպում վնաս չի ունենա, սակայն այս հանդիպումից որեւէ ակնկալիք չունեմ, ինչ-որ արդյունք չեմ սպասում, պարզապես կարող եմ ասել, որ սա դրական քայլ էր հատկապես ապրիլի սկզբին Ղարաբաղի հյուսիսային հատվածում Ադրբեջանի զինված ուժերի հարձակից հետո։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգ (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն)՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին:
Ժ.16:07-ին Լոռու ՄՓՎ ՃԿԿ 911 ծառայություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի «Սայաթ Նովայի» անվան քաղաքային այգում ուժեղ քամուց մոտ 10մ բարձրության եղևնի է ընկել, ծառի մոտ հայտնաբերվել է վիրավոր բու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 29-ին, ժամը 14.27-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Կարճևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրությունը:
Հայաստանի իշխանություններն անողոք պայքար են հայտարարել՝ ընդդեմ կոռուպցիայի ու պետական միջոցների վատնման: Թե ի՞նչ արդյունավետություն կունենա այս պայքարը, փաստացի տվյալներով հնարավոր կլինի դատել որոշ ժամանակ անց միայն: