![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանում ուսանողներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել. 3 զոհ, 20 վիրավոր
![](https://168.am/wp-content/uploads/2015/12/shtap-rd.jpg)
Ադրբեջանի Խըզըի շրջանում Սումգայիթի պետական տեխնիկական քոլեջի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը Խալավլար գյուղի մոտ շրջվել եւ ընկել է ձորակը, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել, 20-ն էլ վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, վիրավոր ուսանողները շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են Խըզըի, Սիյազանի եւ Սումգայիթի հիվանդանոցներ:
Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառները դեռեւս հայտնի չեն: Փաստի առնչությամբ հետաքննություն է վարվում: