ԵԱՏՄ-ի երկրների ղեկավարները Աստանայում քննարկելու են առևտուրն օտարերկրյա պետությունների հետ

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում, որը մայիսի 31-ին տեղի է ունենալու Աստանայում, դրա մասնակիցները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության գործունեության հարցերը եւ առետուրն օտարերկրյա պետությունների հետ: Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Ենթադրվում է, որ նիստի ընթացքում կարծարծվեն Եվրասիական տնտեսական միության գործունեության ընթացիկ հարցերը, ինչպես նաեւ օտարերկրյա մի շարք պետությունների հետ նրա առեւտրական փոխգործակցության զարգացումը»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Սպասվում է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի աշխատանքին կմասնակցեն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ալմազբեկ Աթամբաեւը եւ Վլադիմիր Պուտինը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս