Բաժիններ՝

ԱՄՆ-ի նախագահական մրցարշավում Թրամփի և Քլինթոնի մրցակից է հայտնվել երրորդ կուսակցությունից

ԱՄՆ-ի Նյու Մեքսիկոյի նահանգի նախկին նահանգապետ Գերի Ջոնսոնը մայիսի 29-ին երկրի նախագահի պաշտոնական թեկնածու է ընտրվել Լիբերտաական կուսակցությունից, որը ներկայացուցչություն չունի Միացյալ Նահանգների իշխանության համերկրային մարմիններում: Փոխնախագահի պաշտոնի իթեկնածու է դարձել Մասաչուսեթսի նահանգի նախկին նահանգապետ Ուիլյամ Ուելդը:

Նախագահի թեկնածուն խոստացել է նոյեմբերի 8-ի ընտրություններում հաղթելու դեպքում նվազագույնի հասցնել ԱՄՆ-ի ռազմական միջամտությունն այլ պետությունների ներքին գործերին:

«Ես խիստ պահպանողական եմ ֆինանսներում եւ չափազանց ազատական՝ սոցիալական հարցերում: Ես կկրճատեմ զինված ինտերվեցիաները, որոնց հետեւանքները մեզ ակամայից դնում են մեծ վտանգի մեջ»,- հայտարարել է նա Associated Press գործակալությանը: Ջոնսոնի ծրագիրը նախատեսում է նաեւ ծախսերի կրճատում, հարկերի նվազեցում, առեւտրի եւ կրթության համերկրային նախարարությունների, հարկային ծառայության կազմացրում:

«Կարծում եմ, որ մենք առնվազն կմասնակցենք նախագահի թեկնածուների բանավեճերին»,- հայտարարել է նա: Մինչդեռ դրա համար Ջոնսոնին անհրաժեշտ է ձայների առնվազն 15 տոկոսը հավաքել հասարակական կարծիքի երեք անընդմեջ հարցումների ընթացքում: Լիբերտաական կուսակցությունը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր թեկնածուին առաջադրում է 1972 թվականից: Նրա ամենամեծ ձեռքբերումը ձայների 1 տոկոսն է, որը կուսակցությունը հավաքել է 1980 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս