Բաժիններ՝

Ներդրումների պաշտպանության համակարգ պետք է ներդրվի.Արծվիկ Մինասյան

Օտարերկրյա ներդրումների պաշտպանության նոր համակարգ պետք է մշակվի և ներդրվի: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

«Ներդրումային քաղաքականության ոլորտում պետք է հիմնարար ձևով վերանայենք մինչ այժմ կիրառվող մոտեցումները»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` հարկավոր է ոչ միայն առանձին օտարերկրյա ներդրողների մասով պաշտպանական համակարգ, այլ առհասարակ ներդրումների պաշտպանության համակարգ, այլապես տեղական ներդրողները կգնան օտար պետություններ, որ օգտվեն նման համակարգից:

Ա.Մինասյանը կարևորեց արբիտրաժային դատարանների գործունեությունը, ինչը թույլ կտա ավելի բարենպաստ մթնոլորտ ստեղծել ներդրումների համար: Նախարարը նշեց, որ քանի դեռ չեն վերականգնվել ներդրողների կատարած ներդրումը, չի կարող վատթարացնող որևէ օրենք հետադարձ ուժ ունենալ:

Նա նշեց, որ քննարկումներ կկազմակերպեն օրենքի նախագիծը վերջնական տեսքի բերելու համար, որ երկրի զարգացման տեսակետից հիմնարար ուղղություն ունենա:

ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը հայտարարեց, որ եթե հարկվում է բաժնետոմսերի առքուվաճառքը, էլ ինչպե՞ս են խրախուսվում ներդրումները. «Դա նշանակում է ուղղակի ներդրումները հարկել: Մինչև պաշտպանված լինելը պետք է հարկային նորմալ ռեժիմ ունենանք»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս