Բաժիններ՝

Հայաստանը խաղում է կրակի հետ. Էրդողան

«Հայաստանը խաղում է կրակի հետ: Մոտ 100 հազար հայ է ապրում Թուրքիայում, որոնք մեր երկրի քաղաքացիները չեն հանդիսանում: Մենք հանդուրժող վերաբերմունք ենք ցուցաբերում նրանց հանդեպ, ովքեր չունեն մշտական բնակության թույլտվություն:

Ծագումով հայ Թուրքիայի քաղաքացիներին մենք վերադարձրել ենք նրանց ֆոնդային գույցքը, ինչի մասին ես հայտնել եմ ապրիլի 24-ին:

Մենք ցուցաբերում ենք մեր բարի կամքը»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին Խորվաթիա այցի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Star թերթը:

Մեկնաբանելով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե «մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ պատերազմին», Էրդողանը հայտարարել է, թե Ռուսաստանը բացահայտորեն չի աջակցում Հայաստանին:

«Դիմակայությունն ավելի ուժեղ է դարձնում Ադրբեջանին ու Իլհամ Ալիևին: Ռուսաստանը Հայաստանին չի ցուցաբերում բաց և ամբողջական աջակցություն, քանի որ Ադրբեջանի հետ Ռուսաստանն ունի փոխշահավետ հարաբերություններ: Անգամ եթե հայերը ազատագրված տարածքների մասին ասում են, թե «մեզ համար դա կարևոր չէ», նրանք, ամեն դեպքում, խուճապի մեջ են: Բնակչության, բանակի թվաքանակի ու այլ ցուցանիշների առումով Ադրբեջանի հզորությունը Հայաստանի հետ անհամեմատելի է:

Ադրբեջանը նման չէ իրեն շրջապատող մյուս երկրներին՝ Ուկրաինային կամ Վրաստանին: Ռուսաստանը չի կարողացել անգամ ցանկալի արդյունքների հասնել Ուկրաինայում: Ռուսաստանը սխալ է թույլ տալիս»,- հայտարարել է Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս