Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին. «Էս ի՞նչ ա եղել, ինչո՞ւ եք դուք լռում». aravot.am

Էս ի՞նչ ա եղել, ինչո՞ւ եք դուք լռում, երբ որոշ քաղաքական գործիչներ կամ պատգամավորներ ասում են, որ լավ չի, այսպես չպիտի լիներ, մենք այսքան զոհեր տվեցինք…»,- aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանի`ՀՀԿ-ականներին երեկ ուղղված նախատինքներից մեջբերեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանը: Հիշեցնենք, երեկ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խմբակցության պատգամավորներին անակնկալ հանդիպման էր հրավիրել: Այսօր մամուլում հրապարակումներ կային, որ Սերժ Սարգսյանը խիստ դժգոհել է իր կուսակիցներից, խիստ քննադատության է ենթարկել նրանց:

Վազգեն Կարախանյան «Ես ինչքան որ հասկացա, խնդիրն այս էր` երբ փնովում են, թե զոհեր եղան ու դրա պատճառներից էր, էականների մեջ, ռազմական ղեկավարության բացթողումները… այս կարճատեւ չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ մտորելու շատ հարցեր ունենք»,- ասաց պատգամավորը` հստակեցնելով, որ նախագահը նախատել է ոչ միայն նրա համար, որ ՀՀԿ-ականները պատշաճ չեն հակադարձել հնչող քննադատություններին, այլ նաեւ, որ իրականությունը չեն ներկայացրել. «Շատ թե քիչ մենք ինֆորմացված ենք եւ ես կարծում եմ, որ իսկապես ասելու բան ունեինք, որ կարծում եմ, լավ չկատարվեց»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս