ԵՄ առաջնահերթություններից մեկը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբին աջակցությունն է. Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար

Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը հայտարարել է, որ Եվրամիությունն աջակցում է բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Նրա խոսքով՝ մարդկանց հակամարտությունների զոհ դարձնելը մեծ ողբերգություն է: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:

Հղում կատարելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին՝ Մալենա Մարդն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ներկայիս ստատուս-քվոն ձեռնտու չէ կողմերին:

«Մենք աջակցում ենք հակամարտության լուծման խաղաղ լուծմանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: ԵՄ առաջնահերթություններից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբին աջակցությունն է»,- հավելել է Մարդը:

Նրա խոսքով՝ Եվրամիությունը իր դերն է խաղում ԼՂ հակամարտության կարգավորման լուծման հարցում: «Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերն այց էր կատարել Ադրբեջան: Նա նաև մեկնելու է Հայաստան: ԵՄ-ն դարձյալ կօգտագործի իր բոլոր միջոցները խաղաղ ճանապարհով կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Տիկին Մոգերինիի մասնակցությամբ Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի ջանքերին՝ հակամարտությունը կարգավորել խաղաղ ուղով»,- ասել է նա՝ կարևորելով կրակի դադարեցման անհրաժեշտությունը:

«Մենք կձգտենք, որ Մինսկի խմբի համանախագահները քննարկման բերեն երկու կողմերին»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Իրանի բանակի զինծառայողներն ուշադիր հետևում են Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի բոլոր տեղաշարժերին և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ իրենց երկրի պաշտպանունակության ամրապնդման համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը բազմաթիվ ամերիկյան նավեր տարածաշրջան ուղարկելու մասին: «Որևիցե նավի ուղարկումը տարածաշրջան ոչ մի չափով չի ազդի Իրանի հաստատակամության և վճռականության վրա՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը: Ուստի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն ուշադիր հետևում են բոլոր տեղաշարժերին և միաժամանակ ոչ մի վայրկյան չեն կորցնում իրենց երկրի պաշտպանունակության ամրապնդման, ազգային ինքնիշխանության և արժանապատվության պաշտպանության համար», – ընդգծել է Բաղային ամենշաբաթյա մամուլի ասուլիսում: Հունվարի 23-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հետևում է Իրանին և տարածաշրջան է ուղարկում զգալի ուժեր: Նրա խոսքով՝ «այդ ուղղությամբ ընթանում են բազմաթիվ նավեր, շարժվում է մեծ նավատորմ»: Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը նախազգուշացրել էր, որ լրջորեն դիտարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հնարավորությունը