Ծեծկռտուք` Թուրքիայի խորհրդարանում
Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) պատգմավորների միջեւ: Թուրքական DemokratHaber լրատվական կայքի փոխանցմամբ՝ ԺԴԿ-ի Շիռնաքից ընտրված պատգամավոր Ֆերհաթ Էնջուն ելույթում քննադատել է քուրդ քաղաքացիների դեմ Թուրքիայի զինված ուժերի ռազմական գործողությունները` նշելով, որ Սիլոպիում իրագործվող հարձակումների ժամանակ թուրք զինվորները սպանել են խաղաղ բնակիչների եւ երեխաների:
Քուրդ պատգամավորի փաստերով բարձրաձայնումը զայրացրել է ԱԶԿ-ի պատգամավորներին: Նրանք հարձակվել են Էնջուի վրա եւ սկսել ծեծել նրան:
ԺԴԿ-ի պատգամավորները, այդ թվում` կանայք, մոտեցել են ամբիոնին իրենց կուսակցին պաշտպանելու համար:
https://www.youtube.com/watch?v=wD8v_6ceFgU