«Գրանտ» ընկերությունը կվերագործարկի Հրազդանի բարձր ճնշման բալոնների գործարանը

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ «Գրանտ» ՍՊԸ կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Ըստ հիմնավորման՝ «Գրանտ» ՍՊԸ ձեռք է բերել Հրազդանի բարձր ճնշման բալոնների գործարանը և սկսել վերականգնողական աշխատանքներ: Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք՝ նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Ներդրումների ծավալը կազմում է 5 մլրդ դրամ, մինչև 2017թ. կստեղծվեն 250 աշխատատեղեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930