Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերում պայթած ավտոբուսի վարորդը ողջ է. Քննչական կոմիտե
Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում այսօր պայթած ավտոբուսի վարորդը ողջ է: Այս մասին այսվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
«Նախնական տվյալներով՝ պայթյունի պահին ավտոբուսում գտնվել է 8 մարդ՝ վարորդը և 7 ուղևոր: 6 տուժածներից 3-ն անչափահասներ են՝ 14 և 15 տարեկան: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա»բժշկական կենտրոն:
Ուղևորներից 1-ը մահացել է, որի ինքնությունը դեռևս չի պարզվել: Վարորդը ողջ է:
Ներկայումս պարզվել է 6 տուժածների ինքնությունը՝
Եղիկյան Անուշ՝ 37 տարեկան
Մելքոնյան Հասմիկ՝ 54 տարեկան
Թերզյան Հարություն՝ 45 տարեկան
Խոջոյան Ռոլանդ՝ 14 տարեկան
Միքայելյան Անահիտ՝ 15 տարեկան
Էդգար Գասպարյան՝ 14 տարեկան»,- ասվում է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղարդագրությունում:
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 21.51-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունից տուժածները ՀՀ քաղաքացի են: