«Ապրիլի սկզբին միասնությունը եկավ ներքևից. հերթը ձերն է՝ պարոնա՛յք, հիմա միասնությունը պիտի վերևից գա»

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ծանր ջրբաժանի առաջ ենք կանգնած: Ով կարողանում է տեսնել՝ կտեսնի: Հիմա ավելի, քան ապրիլի սկզբին, միասնություն է պետք: Ապրիլի սկզբին միասնությունը եկավ ներքևից. հերթը ձերն է՝ պարոնա՛յք, հիմա միասնությունը պիտի վերևից գա:

Դրսի դեմ ամուր մեջքով են կանգնում: Անկարող, մակերեսային, թաքնվող, որևէ լեզվով չխոսացող, որևէ լեզվով միտք չունեցող, ձևի մեջ երբեք բովանդակություն չդնող, բովանդակություն ստեղծելու անկարող խաղացողների թիմով դրսի դեմ չեն կանգնում: Մեսչյան լսեք, պարոնա՛յք… էս անգամ առանց մեղեդի… Ջրբաժանի առաջ հետևից լույս գցող 10 վառվող մոմն էլ բավարար է չխոնարհվելու համար: Շատ չէ՝ սեղանի տակ չպահված 10 վառվող մոմ, պարոնա՛յք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930