
2015թ. Ադրբեջանը Ռուսաստանից ձեռք է բերել 6 ռազմատրանսպորտային ուղղաթիռ

«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը ներկայացրել է 2015 թվականի իր ֆինանսական ցուցանիշները: Ընկերությունը վաճառել է 212 ուղղաթիռ, ինչը 59 միավորով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից, սակայն արժութային տատանումների ու պատվերների շնորհիվ հոլդինգը կարողացել է ավելացնել հասույթը 50 միլիարդ ռուբլով, իսկ զուտ շահույթը՝ կրկնակի, գրում է «Կոմերսանտը»:
Պարբերականի տեղեկություններով՝ ռազմատեխնիկական համագործակցության գծով ավելի վաղ Հնդկաստանի հետ կնքված պայմանագրերի համաձայն՝ վերջինիս մատակարարվել են «Մի-17В-5» (նվազագույնը՝ 23 միավոր) ուղղաթիռներ և իրականացվել է 6 «Կա-31»-երի մոդեռնիզացիա:
Ադրբեջանը ստացել է 6 ռազմատրանսպորտային «Մի-17В-1» ուղղաթիռ:
Հարավային Կորեան ռուսական հոլդինգից ստացել է 3 ուղևորատար «Մի-172», Ալժիրը՝ 6 ծանր «Մի-26Т2»: Իրաքն ստացել է բազմաթիրախային «Մի-35М» (4 մեքենա) և հարվածային «Մի-28НЭ» (2 ուղղաթիռ), որոշ քանակությամբ «Մի-17» փոխանցվել է Զամբիային, 1 «Մի-8АМТШ» ձեռք է բերել Անգոլան: