Բաժիններ՝

Հաղորդագրություն «Հորը երեխայի հետ տեսակցության բերեցին շտապօգնության մեքենայով» հոդվածում տեղ գտած փաստերի վերաբերյալ

Սույն թվականին ապրիլի 15-ին «Առավոտ» օրաթերթ www.aravot.am «Հորը երեխայի հետ տեսակցության բերեցին շտապ օգնության մեքենայով» վերնագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունը միակողմանի է և պարունակում է փաստերի մի շարք խեղաթյուրումներ:

Ստորև ներկայացվում են երեխայի հոր՝ Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի վկայակոչած փաստերը հերքող իրավիճակին նախորդող փաստերը: ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով դատարանը քննել է քաղաքացիական գործն ըստ հայցի Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի ընդդեմ Անահիտ Սարգսյանի երեխայի բնակության վայրը հոր բնակության վայրով որոշելու պահանջի մասին և Անահիտ Սարգսյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջների մասին: Սույն վարույթում հայրը հրաժարվել է իր պահանջից, սակայն շարունակել է բողոքարկել ի օգուտ մոր երեխայի մոր կայացված դատարանի վճիռը, որը օրինական ուժի մեջ է թողնվել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ, որի դեմ ներկայացված է վճռաբեկ բողոք:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող ԵԿԴ/1462/02/15 քաղ. գործով Վանանդ Անդրեասյանը պահանջ է ներկայացրել երեխայի տեսակցության կարգը սահմանելու պահանջի մասին, փոխարինելով այդ պահանջը երեխայի բնակության վայրը հոր բնակության վայրով որոշելու պահանջով՝միաժամանակ միջնորդելով ձեռնարկել հայցի ապահովում՝սահմանել երեխայի հետ տեսակցության կանգառ 10.12.2015թ.-ի որոշմամբ, համաձայն որի սահմանվել է տեսակցության հետևյալ կարգը. «…յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 17:00-ից մինչև 19:00-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի 29 շենքի թիվ 15 կամ թիվ 15/1 հասցեներից տարբերվող վայրերում»:

Վանանդ Անդրեասյանը դիմել է դատարան՝ խնդրելով պարզաբանել արդյոք դատարանի որոշման համաձայն սահմանվել է, որ տեսակցությունները պետք է կատարվեն հոր բնակության հասցեով: Դատարանը մերժել է պարզաբանման տրամադրումը՝ հիմնավորելով դրա անհրաժեշտության բացակայությունը:

Միաժամանակ հարկ է նշել, որ հոր և երեխայի տեսակցությունները տեղի են ունեցել նաև մինչև դատարանի կողմից տեսակցություն կարգի մասով հայցի ապահովում կիրառելը: Տեսակցությունները դատարանի որոշումից հետո կանոնավոր կերպով կազմակերպվել են երեխայի հոր պահանջով:

Հաշվի առնելով, որ երեխայի մորից խլելու փորձեր են կատարվել, այդ թվում՝ուժի գործադրմամբ, տեսակցությունները կազմակերպվել են դրա համար նախատեսված վայրում՝ ԴԱՀԿ ծառայության տարածքում գտնվող երեխաների և ծնողների տեսակցության համար նախատեսված վայրում:

Երեխային մորից՝ Անահիտ Սարգսյանից առանց օրինական հիմքերի, այդ թվում՝բռնության գործադրմամբ խլելու փորձեր տեղի են ունեցել մի քանի անգամ: Մասնավորապես՝ Երեխայի հայր և հորական տատն ու պապը գիշերային ժամի աղմուկով գնացել են Ա. Սարգսյանի հորական տուն՝ երեխային մորից վերցնելու համար: 2015թ. հունիսի 12-ին 2015թ. հունիսի 12-ին, Օղակաձև այգու տարածքում 18:40-18:45 սահմաններում Վանանդ Անդրեասյանի հայրը հարձակվել է հարսի՝ Անահիտ Սարգսյանի վրա և փորձել վերջինից ուժով խլել անչափահաս երեխային՝ Արեգին, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և Վանանդ Անդրեասյանի հորը առաջադրվել է մեղադրանք ՀՀ քր. օր. 118 հոդվածով, որը քննվում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (քրեական գործ ԵԿԴ/0296/01/15):

2016թ. մարտի 22-ին Վանանդ Անդրեասյան Ազարարգիթին «Պապլավոկի» այգում հարձակվել է Անահիտ Սարգսյանի հոր վրա և կրկին փորձ է կատարվել ուժով երեխային խլելու՝ երեխայի հոր և հորական պապու մասնակցությամբ: Երեխայի հոր գործողությունների արդյունքում վնաս է պատճառվել նաև երեխայի և Անահիտ Սարգսյանի հոր առողջությանը:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ.

Վանանդ Անդրեասյան Ազարարգիթին հանդիսանում է Իրանի Իսլամանական Հանրապետության քաղաքացի:

Վանանդ Անդրեասյան Ազարագիթին ունեցել է նաև Հայաստանի քաղաքացիություն, որից հրաժարվել է: Չնայած Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցության մասին համաձայնագրի, այդուհանդերձ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, չի հանդիսանում Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին Հաագայի կոնվենցիայի անդամ պետություն, ինչը թույլ կտար ապահովել երեխայի վերադարձը Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն:

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս