Այս օրերին, երբ մեզ համար անչափ կարեւոր միջազգային հարթակում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, մենք լրջագույն օրակարգով մեր աշխատանքն ենք անում, լրագրողական, ուզում ենք հավատալ, մի անզգույշ եւ անփույթ հրապարակում դարձել է ոչ միայն հայաստանյան լրատվամիջոցների եւ քաղաքական շրջանակների քննարկման թեման, այլ նաեւ նշյալ ապատեղեկատվությունը գերագույն հաճույքով տիրաժավորում է ադրբեջանական մամուլը։
Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի ղեկավարները ապրիլի 25-ին կհանդիպեն Գերմանիայի Հաննովեր քաղաքում, որպեսզի քննարկեն միջազգային օրակարգի արդիական հարցեր, ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:
Ապրիլի 14-ին նա դատապարտվեց չափազանց կասկածելի մեղադրանքով՝ լի տասնյակ իրարամերժություններով: Նրա գործով տուժողը բազմաթիվ սպանությունների գործով ցմահ դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևն է, ինչն ինքնին նոնսենս է՝ դատել մարդուն ցմահ դատապարտված մարդասպանի դիմումի հիման վրա: Այս հանգամանքն, ինչպես նաև մեղադրանքում առկա բազմաթիվ հակասությունները, լուրջ կասկածներ են հարուցում այս գործի պատվիրված բնույթի առնչությամբ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 2-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել էր համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ և աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ:
Անգլիական «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին խոսել է կատալոնական «Բարսելոնայի» անատամ խաղի և երկրորդ տիտղոսը կորցնելու հավանականության մասին:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Եվրոպայի վրա գրոհներ է պլանավորում միջուկային եւ կենսաբանական զենքի կիրառմամբ: Այդ մասին հայտնել է The Independent բրիտանական հրատարակությունը՝ վկայակոչելով ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների:
Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը կասկած է հայտնել, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագիրը փախստականների հոսքի կարգավորման վերաբերյալ, կտա տեսանելի արդյունքներ: Այս մասին հայտնում է Trend-ը:
Բարս Մեդիայի պատրաստած տեսանյութը հարավ-արևելյան ուղղությունից: Օպերատորներ՝ Վարդան Հովհաննիսյան, Ռուբեն Ղազարյան, Խաչատուր Չոբանյան և Խանե Պողոսյան:
Նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է գրություն առ այն, որ Հովհաննես Մուրադյանը 19.09.2014թ-ից հաշվառված է իրենց կենտրոնում՝ «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» ախտորոշմամբ:
Ահաբեկչության դեմ պայքարի West Point կենտրոնի տվյալներով` 2013-2014 թվականներին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը Ադրբեջանից միացել են 107, Թուրքիայից` 212 քաղաքացիներ:
«Դեռ շատ դետալներ կբացվեն, մանրամասն կվերլուծվեն և այդ էմոցիոնալ գնահատականների փոխարեն իրենց տեղը կգտնեն փորձագիտական գնահատականները»:
Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում ներկայում ընթանում են մասնաշենքերի ներքին հարդարման, ինժեներական համակարգերի տեղադրման և արտաքին երեսպատման աշխատանքները: Առաջիկա ամիսների ընթացքում կմեկնարկեն նաև բժշկական սարքավորումների, կահույքի և պարագաների մատակարարման աշխատանքները:
Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կժամանի Ադրբեջան՝ մասնակցելու ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումին, որը տեղի կունենա ապրիլի 25-27-ը, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին:
2017 թվականից Վրաստանում բանակ զորակոչվելը պարտադիր բնույթ չի կրի: Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին Վրաստանի «Առաջին ալիքի» եթերում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ամռանը կարող է գլխավորել «ՊՍԺ»-ն: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, փարիզյան ակումբն արդեն առաջարկություն է արել պորտուգալացուն:
«Ես ուզում եմ թարմացնել մարդկանց հիշողությունը՝ այդ Ռուսաստանը չէ՞ր, որ ժամանակին մի թղթի կտորով Ղարաբաղն ու Նախիջևանն առանց զոհերի հանձնեց Ադրբեջանին, իսկ հիմա՝ այսքան զոհերից հետո, երբ մրմռացող ժողովուրդն ուզում է իր հայրենիքը վերականգնել, հանկարծ պարզվում է, որ մենք ռուսի դեմ չպիտի՞ խոսենք, նրան բան ասելու իրավունք չունե՞նք: Բայց ո՞նց լռես, այ մարդ, ո՞նց չասես՝ տալուց տվեցիր ու ոչ մեկին չհարցրեցիր, իսկ այսօր, երբ մենք այսքան զոհերի գնով ուզում ենք մեր պատմական տարածքները հետ վերցնել, եկել խաղաղարար ուժեր է առաջարկում տեղակայել: Ո´չ, իհա՛րկե ոչ»,- եզրափակեց իր խոսքը Անահիտ Բախշյանը:
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Baku Crystal Hall մարզահաﬔրգային համալիրում, հայտնում է Trend-ը: Փլուզվել է համալիրի բեմի մի հատվածը, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել համալիրի աշխատակից Չինգիզ Նասիրովը: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:
Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող համաժողովին մասնակցելու համար եւ հույս հայտնել, որ այս ձեւաչափով աշխատանքները շարունակական կլինեն:
ԱՄՆ նախկին քարտուղար Մադլեն Օլբրայթը Diе Presse-ի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը մշտապես սադրում է այլ երկրների, իսկ հետո իրեն պահում է ինչպես նեղացած, հայտնում է RIA Novosti-ն:
«Նույնականացման քարտին համաձայն ենք՝ որպես միասնական փաստաթուղթ»,- այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Թուրքական ավիացիան օպերացիա է անցկացրել Հյուսիսային Իրաքի տարածքում՝ «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ: Ինչպես հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը, ավիահարվածներին մասնակցել է երկու Ф-16 ինքնաթիռ:
Հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողի ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել անհայտ կորած Արգիշտի Գաբոյանի մարմինը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ՝ Լեւոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման եւ անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 76-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Տուժողի կնոջ նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցը քննարկելու համար քրեական գործն ուղարկվել է դատարան։
«Քաղաքական երկխոսությունը երկրների միջև, որոնք կիսում են Եվրաատլանտյան տիրույթը, անհրաժեշտ է և օգտակար, հատկապես լարվածության օրերին, որում գտնվում ենք»,- ասել է Ստոլտենբերգը:
ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի ներկայացուցիչը՝ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ողջունել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում խորհրդատվությունների վերսկսումը, կոչ է արել աջակցել երկխոսությանն ու խուսափել հակամարտություններից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Երեկ նախագահը Ստեփանակերտում փառաբանեց մեր զինվորին, նրանց, ովքեր, անկասկած, արժանի են շատ ավելիին, ովքեր ամենագիտակ, ամենակարգապահ կեցվածքով պաշտպանեցին ոչ միայն՝ մեր սահմանները, այլև՝ մեր արժանապատվությունը: Ես ուզում եմ հիմա հարց ուղղել՝ իսկ ե՞րբ պետք է մեր իշխանությունն էլ դառնա ամենակարգապահ, ամենախելացի, ամենակազմակերպված ու ամենասրտացավ իշխանությունը, ե՞րբ ախր, էլ ե՞րբ»:
Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ ներկայիս համաշխարհային միտման պահպանման դեպքում մի քանի տարի անց համաշխարհային առեւտրի ավելի քան 60 տոկոսը կկարգավորվի ոչ այնքան Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններով, որքան նման մեգահամաձայնագրերի ռեժիմներով:
Աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը հաղթել է Գերմանիայում անցկացվող ECHO Jazz Awards 2016 մրցանակաբաշխությունում: Այս մասին գրում է nonesuch.com կայքը: