Բաժիններ՝

Ռուսաստանի հետ նախկին հարաբերություններին վերադարձ չի լինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը չեն վերադառնում հարաբերությունների նախկին վիճակին՝ չնայած նրանց միջև քաղաքական երկխոսության կարևորությանը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո, որն անցկացվել է մշտական ներկայացուցիչների մակարդակով:

Միաժամանակ, նա շեշտել է Ռուսաստանի հետ երկխոսության անցկացման անհրաժեշտությունը:

«Քաղաքական երկխոսությունը երկրների միջև, որոնք կիսում են Եվրաատլանտյան տիրույթը, անհրաժեշտ է և օգտակար, հատկապես լարվածության օրերին, որում գտնվում ենք»,- ասել է Ստոլտենբերգը:

Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում մեկնարկել է 2 տարվա մեջ առաջին անգամ անցկացվող Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը:

Այն հրավիրվել է ՆԱՏՕ-ի նախաձեռնությամբ և անցկացվում է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի նախագահությամբ: Նիստում Ռուսաստանը ներկայացնում է ՆԱՏՕ-ին առնթեր մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս