Ե՞րբ պատրաստ կլինի ԼՂ-ի հետ փոխօգնության պայմանագիրը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 2-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել էր համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ և աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: «Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով»,- նշել էր Սերժ Սարգսյանը:  Անցել է արդեն 18 օր: 168.am-ը ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հետաքրքրվեց, թե ո՞ր փուլում է գործընթացը:

«Մշակման: Երբ պատրաստ կլինի, կտեղեկացնենք»,- հակիրճ պատասխանեց ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: Մոտ մեկ շաբաթ առաջ, հիշեցնենք, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, թե ռազմական փոխօգնության մասին պայմանագիրն արդեն գտնվում է համաձայնեցման փուլում, որը երկար չի տևի:

 

Տեսանյութեր

Լրահոս