ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Արմեն Մարտիրոսյանը Հայաստանում գործող հրատարակիչներին և իր մրցակիցներին, գործընկերներին համարում է հերոսներ. «Սա բիզնես չի, և քանի դեռ հասարակությունը չի փոխվել, բիզնես չի դառնալու: Ես կերազեի, որ Հայաստանում հրատարակչական գործը դառնար բիզնես, իսկ ի՞նչ է դա՝ կապիտալի տրանսֆորմացիա: Այդպիսի գործով ժամանակին զբաղվել են Մանթաշովը, Նուբար Փաշան, Արամյանցը, Գյուլբենկյանը, Մեդիչիների ընտանիքը՝ Իտալիայում: Նրանք իրենց ստացած եկամուտները տրանսֆորմացրել են՝ գիտելիքի, արվեստի մշակույթի մեջ ներդրումներ անելով: Իհարկե, հետագայում դա նույնպես տրանսֆորմացվում է գումարի, օրինակ՝ Մեդիչիների ժառանգության շնորհիվ Իտալիան այսօր տարեկան ստանում է 40 մլրդ դոլար եկամուտ»:
Հայաստանի գրողների միության լուսահոգի նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից գրքասերների համար սկիզբ դրվեց մի գեղեցիկ ավանդույթի, որ այսօր արդեն վերածվել է իսկական տոնի՝ այսօր գիրք նվիրելու օրն է: Այս առիթով գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և հոգեբան Լիլիթ Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին օրվա խորհրդից՝ որքանո՞վ ենք մենք՝ հայերս, ընթերցասեր, ո՞ր գրքերն են առավել պահանջված, ինչպե՞ս է ազդում գիրքը մարդու հոգեբանության վրա, և այլն:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և Արտակարգ իրավիճակների նախարարություն ստեղծելու վերաբերյալ օրինագծին կողմ քվեարկեց 74, դեմ՝ 13, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Սակայն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե սխալ է տեղի ունեցել և խնդրեց կրկնել քվեարկությունը:
Հարցին՝ ՀՀԿ-ի հետ համագործակցությունը բացառո՞ւմ է արդյոք Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը, քանի որ հնչեցին քաղաքական վերլուծություններ, որ այս համագործակցությունը ՀՀԿ-ի կողմից քայլ էր՝ Ռոբերտ Քոչարյանին զրկելու քաղաքական հենքից, Ա. Ռուստամյանն այսպես պատասխանեց. «Ոչ մի համագործակցություն մենք որևէ մեկի հետ չենք բացառում, այդ թվում՝ մեր այն բոլոր ընդդիմախոսների, որ այսօր փրփուրը բերաններին՝ մեզ քննադատում են: Եթե տեսնենք որևէ դաշտ, որտեղ կա համընկնում մեր տեսակետների հետ՝ կհամագործակցենք: Մենք մեր երկրում թշնամիներ ու օտարներ չունենք»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, որով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են մի շարք կազմակերպություններ:
Կոսովցի ընդդիմադիր պատգամավորները դարձյալ արցունքաբեր գազ են կիրառել, որպեսզի խոչընդոտեն խորհրդարանի աշխատանքը՝ այդկերպ բողոքելով կառավարության՝ Սերբիայի և Չեռնոգորիայի հետ համաձայնության գալու դեմ, հայտնում է Associated Press-ը:
Ամերիկյան ռազմական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Լիբիայում ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման ճամբարին, հայտնում է The New York Times-ը:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը ներկայացրեց «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով ենթադրվում է` կխթանվի խաղողի օղիների արտադրություն
Մոսկվայում 52 տարեկանում մահացել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Թամերլան Ագուզարովը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությանը:
Նախագահի նստավայրում մեկնարկել է արտերկրում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դեսպանների և առաքելության ղեկավարների հետ խորհրդակցությունների շարք:
Քիչ առաջ Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքը, որով առաջարկվում է ստեղծել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և Արտակարգ իրավիճակների նախարարություն:
Սաուդյան Արաբիան դիտարկում է Սիրիայի հարավ-արևելքում ցամաքային օպերացիա անցկացնելու հնարավորությունը, գրում է Financial Times-ը՝ հղում կատարելով թագավորությունում իր աղբյուրներին:
«Այս քննարկման մթնոլորտն է հետաքրքիր, կոնկրետ ուժերի և գործիչների վարքն է հետաքրքիր, նույնիսկ քաղաքական մեկ ուժի ներսում փոքր խմբակների վարքն է հետաքրքիր, անհետաքրքիր է թույնի, չարության, սարկազմի անփոփոխ չափաքանակը:
Ռուսաստանն ու Վրաստանն աշխատում են վիզաները չեղյալ հայտարարելու ուղղությամբ, սակայն հիմա գլխավորը հրավերով վիզաների տրամադրման համակարգը կարգավորելն է: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։
«Մի փոքր համբերություն և կտեսնեք, որ քաղաքական համագործակցությունը միջոց է այն նպատակի համար, որ կլինի այդ հուշագրի մեջ: Այնպես որ կառավարության կառուցվածքը նույնպես նպատակ ու դոգմա չեն, և մինիմալացումը, մաքսիմալացումը և բոլոր «ցումերը» գործիքներ են, որ խնդիր են լուծում»:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարանջատման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կառուցողական ելույթ է ունենալու ոչ միայն «ՀՀԿ-ՀՅԴ տոնը չփչացնելու համար», այլ, որովհետև հայ հանրությունն «անհամբեր սպասում է այսօր արտահերթ ռեժիմով կայացվող որոշմանը, որը պետք է վճռական դեր ունենա բազամչարչար հայ ժողովրդի հետագա ճակատագրի համար»:
Փետրվարի 20-ին շրջանների մեծ մասում, փետրվարի 21-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: Փետրվարի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ֆրանսիական Air France ավիաընկերությանը պատկանող Avro RJ85 ուղևորատար ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Թուրինից Փարիզ, տարհանվել է շարժիչի այրման հետևանքով, հայտնում է իտալական La Stampa թերթը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է, որ մարտին կմեկնի Կուբա: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:
«Կարդացել եմ, «Սամվելն» եմ կարդացել: Ձեզ ո՞րն ա պետք»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ապագայում չի բացառում կառավարության կազմի կրճատումը, գրում է Sputnik-ը:
ԱՄՆ Պետդեպարտամնետի խոսնակ Ջոն Քիրբին ավանդական մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի ահաբեկչություններին առնչվող թեմաներին, հայտնում է APA-ն:
Թուրքիան առաջին անգամ հրթիռային հարված է հասցրել «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) սիրիական թևի՝ «Դեմոկրատական միություն» (PYD) կուսակցության զինյալների դիրքերին, գրում է թուրքական Sabah թերթը:
«Անընդհատ նույն շրջապտույտն է տեղի ունենում, 25 տարի այսպես էլ չկարողացանք մեր պետական, ազգային շահը տարանաջատել քաղաքական մասնավոր նպատակահարմարություններից, որոնցից ելնելով էլ չունենք արդյունավետ և կոմպետենտ կառավարում, կարող են պատահական մարդկանց բերել նշանակել բարձր պաշտոնի, ձախողում թույլ տված մարդկանց նշանակել բարձր պաշտոնի, տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց նորից նշանակել բարձրաստիճան պաշտոնի…»:
Իրաքում ԴԱԻՇ-ի զինյալները կտրել են 15-ամյա դեռահասի գլուխն այն բանի պատճառով, որ վերջինս լսել է արևմտյան փոփ երաժշտություն, հայտնում է Lenta.ru-ն:
Այն դեպքում, եթե ԱՄՆ-ը չընդունի, որ PKK-ի սիրիական թևը՝ «Դեմոկրատական միություն» կազմակերպությունը (PYD) ահաբեկչական է, Թուրքիան կարող է փակել «Ինջիրլիք» ռազմաբազան ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի առաջ:
Թուրքիայի խորհրդարանի խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Սելին Սայե Բոկեն ուղղափառություն է ընդունել:
Բժշկական կենտրոնում մահացած Մերի Մարգարյանի իրավահաջորդի ներկայացուցիչը խնդրել էր պարզել գործով մեղադրյալ Շուշանիկ Բախշյանի մոտ սպասարկվող հղիների օպտիմալ թիվը: Փաստաբան Մարինե Թովմասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ակնկալում էր, որ այդ հանգամանքի ճշտման ուղղությամբ գործողություններ կկատարվեն: Նա նշեց, որ պատասխան չի ստացել, սակայն տեղյակ է, որ Առողջապահության նախարարություն գրություն կուղարկվի կամ ուղարկվել է:
Թբիլիսիում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովը, Մևլյութ Չավուշօղլուն ու Միխայիլ Ջանելիձեն, հայտնում է contact.az-ը: