Բաժիններ՝

Ռուսաստանն ու Վրաստանն աշխատում են վիզաները չեղյալ հայտարարելու ուղղությամբ. Կարասին

Ռուսաստանն ու Վրաստանն աշխատում են վիզաները չեղյալ հայտարարելու ուղղությամբ, սակայն հիմա գլխավորը հրավերով վիզաների տրամադրման համակարգը կարգավորելն է: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։

«Մենք նման որոշման ենք գնում: Կաշխատենք այդ ուղղությամբ»,- հայտարարել է Կարասինը՝ պատասխանելով Ռուսաստանի ու Վրաստանի միջև վիզաները չեղյալ հայտարարելու հեռանկարի մասին հարցին:

Նա բացատրել է, որ Մոսկվան ու Թբիլիսին գտնվում են «վիզային ռեժիմի ազատականացման գործընթացում»:

«Մենք 2015թ. դեկտեմբերի 23-ին զգալի ընդլայնել ենք Վրաստանի այն քաղաքացիների կատեգորիան, որը կարող է այցելել ՌԴ հրավերով՝ փաստացի հանելով այդ ոլորտում (հրավերով վիզայի ստացում) սահմանափակումները: Հիմա Ռուսաստանի ցանկացած քաղաքացի կարող է հրավեր ձևակերպել ու հրավիրել Վրաստանի ցանկացած քաղաքացու, ինչը նախկինում չկար: Գլխավորը հրավերով համակարգը կարգավորելն է, նոր արդեն հարկավոր է մտածել ավելի կատարյալ կարգի մասին»,- ասել է Կարասինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս