Ալկոհոլի չարաշահումը նպաստում է ոչ վարակիչ հիվանդությունների` սրտանոթային հիվանդությունների, չարորակ նորգոյացությունների, շաքարային դիաբետի զարգացմանը:
«Դա ածանցյալ ինստիտուտ է՝ «Doing business»-ում հորիզոնականը փոխել դեպի վերև: Բնականաբար, դա ցանկացած երկրի համար կարևոր ինստիտուտ է, սակայն ոչ թե իշխանություններն աշխատում են այդ սանդղակում ավելի բարձր դիրք ունենալ, այս որոշումը դրա համար չի արված, այլ այս միջոցառումները կարող են բերել դիրքի բարձրացում»,- ասաց Վ.Բոստանջյանը:
Սպիտակ տան կայքում հայտնվել է խնդրագիր, որը պահանջում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ճանաչել «ռազմական հանցագործ ու ահաբեկչության կազմակերպիչ» և հանձնել Հաագայի միջազգային քրեական դատարանի դատին։
Հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաներ և անսթափ վարորդներ:
Բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը բարձրացնելու մասին ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն արդեն զգալիորեն դրսևորվում է Հայաստանի ֆինանսական շուկայում։
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հաստատել են Սիրիա իրենց հեռահար ռադիոտեղորոշիչ համակարգերով հագեցած հետախուզական ինքնաթիռների (AWACS) ուղարկումը, որոնք պետք է ծառայեն ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ԱՄՆ հրամանատարությամբ գործող կոալիցիայի կարիքները հոգալուն, հայտնում է TASS-ը:
Փետրվարի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ֆուտբոլի ֆեդեևրացիայի կարգապահական կոմիտեի նիստ, որը ղեկավարել է կոմիտեի նախագահ Ռուբեն Սիմոնյանը: Նիստի ընթացքում քննարկվել է «Ուլիս» ֆուտբոլային ակումբի նախագահ Գ. Կազանչյանի փետրվարի 2-ի գրությունը և ՀՖՖ Արտոնա գրման բաժնի պետ Ա. Ազարյանի ծառայողական գրությունը:
«Ես կոչ եմ անում Ռուսաստանին հետ կանչել Հարավային Օսիայի ու Աբխազիայի ճանաչումը որպես անկախ պետություններ, որոնք Վրաստանի մասերն են»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
«Լեսլերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին իր կարծիքն է հայտնել «աղվեսների» առաջատար Ռիյադ Մահրեզի խաղի մասին:
Մյունխենում մեկնարկել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը, հայտնում է RIA Novosti-ն:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը: Դատարանում շարունակվում է ապացույցների հետազոտումը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան հայտարարել է, որ Թուրքիայի Շիրնաք նահանգի Զիզրե քաղաքում հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է, հայտնում է Reuters-ը:
Կողոպուտ կատարելու կասկածանքով հետախուզվում են Վրաստանի քաղաքացիներ:
Փետրվարի 2-ին, ժամը 18.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող վերքով իրենց մոտ է տեղափոխվել 1989 թ. ծնված Լևոն Չ.-ն, ով ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Միջոցառման շրջանակում hանդիպումներ են նախատեսված մի շարք կենտրոնական բանկերի և ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:
Մինչ նաիրիտցիների նախկին (ովքեր պահանջում են վերագործարկել «Նաիրիտը») ու ներկա (ովքեր պահանջում են վճարել 3 ամսվա կուտակված աշխատավարձի պարտքը) աշխատակիցները շարունակում են բողոքի ցույցերը՝ գործարանում նոր զարգացումներ են տեղի ունենում:
Մեքսիկայի բանտերից մեկում բանտարկյալների խռովության հետևանքով 50 մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդն իր կարծիքն է հայտնել այն մասին, թե ով պետք է դառնա թիմի գլխավոր մարզիչը:
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը փետրվարի 16-ին կայցելի Բաքու, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությանը:
Հունվարին, դեկտեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 5,8%-ով, հայտնում է Contact.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությանը:
Ռուսական ավիացիան նախօրեին չի ռմբակոծել Սիրիայի Հալեպ քաղաքի օբյեկտները, Պենտագոնի հայտարարությունը 2 հոսպիտալի ոչնչացման մասին «անհեթեթություն» է: Այս մասին, ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Փետրվարի 11-ին Արցախ է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարին այցի ընթացքում ուղեկցում են մշտական հանձնաժողովների նախագահներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը, պատգամավոր Թեւան Պողոսյանը, աշխատակազմի վարչության պետեր:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ թիվ 2 միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի 3 քաղաքացու, որոնք կասկածվում են Մոսկվայում մի շարք ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Այս մասին TASS-ին հայտնել են Մոսկվայի իրավապահ մարմինները:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Խոսելով ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի կոչ-նամակից` դեսպան Միլզն ասաց, որ Նախագահ Օբամայի առաջարկած 2017թ. Հայաստանին տրվելիք աջակցության բյուջեն արտացոլում է ԱՄՆ աջակցության առաջնահերթությունները
Այս ընթացքում մեր լրահոսն ավելի շատ անձնականացնում է, քան պետք է քաղաքականացի: Ցանկացած այսպիսի գործընթացներում, երբ կա քաղաքական երկխոսություն կամ քաղաքական խնդիրների լուծման անհրաժեշտություն, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել ու պաշտոններն ընկալել ոչ թե անձնավորված, այլ որպես քաղաքական պատասխանատվության, գաղափարական բանակցությունների, մասնագիտական դաշտում առավել ընդգրկվածության առումով, այլ ոչ թե անձի»,- ասել է Կարեն Ճշմարտիյանը:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում «Վալենսիայի» հետ անցկացրած պատասխան խաղի արդյունքը (1:1):
Կապված Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի խորացման հետ՝ Եվրահանձնաժողովը նախազգուշացրել է ԵՄ երկրներին հնարավոր միլիարդավոր կորուստների մասին, եթե դադարեցվի Շենգենյան համաձայնագիրը ու սահմանային վերահսկողություն սահմանվի, գրում է Deutsche Welle-ն: