«Վալենսիայում մենք շանս տվեցինք երիտասարդությանը, և նրանք գերազանց խաղ անցկացրեցին». Լուիս Էնրիկե
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում «Վալենսիայի» հետ անցկացրած պատասխան խաղի արդյունքը (1:1):
«Խաղը ստացվեց ոչ այնպիսին, ինչպիսին պետք է լիներ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչը: Մենք աշխատեցինք խաղային ավելի շատ ժամանակ տալ երիտասարդությանը, նրանք գերազանց հանդիպում անցկացրեցին, բավարար տիրում էին գնդակին, և ես բավարարված եմ:
Ես շատ գոհ եմ, որ մենք մեկ անգամ ևս կխաղանք մրցաշարի եզրափակչում, հիմա պետք է սպասենք մայիսին, որպեսզի հաճույք ստանանք դրանից: Ես խաղին հիմնականում հետևում էի նստարանից, որովհետև ձայնիս հետ կապված պրոբլեմ ունեի և վստահ եմ, որ օգնականս գերազանց գլուխ հանեց:
Ֆուտբոլիստների տրամադրությո՞ւնը: Այս թիմը շատ մեծ պոտենցիալ ունի, նա հաճույք է ստանում նրանից, ինչ անում է, և շատ բանի է ընդունակ այս մրցաշրջանում»,- Լուիս Էնրիկեի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը