
Վիճաբանության փաստի առթիվ հետաքննություն է կատարվում

Հունվարի 21-ին, ժամը 22.30-ին Երևանի Հ. Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկի մոտ ՃՈ տեսուչները ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողներին մատնացույց են արել երեք երիտասարդի, ովքեր վիճաբանել էին իրար հետ:
Նշված վայրից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Մելքոն Ա.-ն, իսկ 1998 թ. ծնված Դ. Ս.-ն և 2000 թ. ծնված Գ. Օ.-ն ներկայացվել են բաժին:
Պարզվել է, որ ժամը 22.15-ին, նշված խաչմերուկների մոտ, վիճաբանության ժամանակ, Մելքոն Ա.-ն ու Գ. Օ.-ն ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
Վերջիններս հրաժարվել են հաղորդում տալուց և ԴԲՓ ենթարկվելուց:
Կատարվում է հետաքննություն: