Բաժիններ՝

Ռուբեն Վարդանյանը՝ Տարվա մարդ

Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն, հեռուստամեկնաբան Գեւորգ Ալթունյանը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին հանձնել է «Առաջին լրատվական» ծառայության ամենամյա մրցանակը:

Ռուբեն Վարդանյանն արժանացել է «Առաջին լրատվական»-ի 2015 թվականի «Տարվա մարդ» տիտղոսին: Մրցանակը շնորհվել է 2015 թվականին մեկնարկած 100 LIVES նախագծի եւ դրա շրջանակում հիմնված «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի, ինչպես նաեւ Վիրահայոց թեմի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ տաճարի վերականգնման ծրագրի համար:

Ռուբեն Վարդանյանը հյուրընկալվել է նաեւ «Հանրային օրակարգ» հաղորդաշարին, որը եթեր կհեռարձակվի վաղը՝ հունվարի 23-ին՝ ժամը 22:10-ին, Առաջին ալիքի եթերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031