
Շղթայական վթար Ամերիկյան դեսպանատան մոտ

Հունվարի 22-ին, ժամը 13.43-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայրում է գտնվել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 06 SO 649 (վարորդ՝ Ա. Կ.), «Մերսեդես C180» մակնիշի 34 CV 836 (վարորդ՝ Ս. Մ), «Նիսսան Մարչ» մակնիշի 05 CC 508 (վարորդ՝ Ա. Ա.) և «Մերսեդես Վիտո» մակնիշի 35 OP 184 (վարորդ՝ Ս. Կ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ-2106», «Նիսսան Մարչ» և «Մերսեդես Վիտո» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները: