Բաժիններ՝

Հովիկ Հովսեփյանը՝ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի խորհրդի նախագահ

ՀՀ վարչապետի 2015թ. դեկտեմբերի 24-ի N 1662-Ա հրամանով հաստատվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի խորհրդի կազմը: Այսօր ԵՊԼՀ նիստերի դահլիճում տեղի ունեցավ Խորհրդի անդրանիկ նիստը:

Նիստի օրակարգում ներառված էր 4 հարց՝ ԵՊԼՀ խորհրդի նախագահի ընտրություն, 2015թ. գործունեության հաշվետվություն, 2015թ. եկամուտների և ծախսերի կատարողականի և 2016թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատում:

Նիստը բացեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ԵՊԼՀ խորհրդի նախագահի թեկնածու առաջադրվեց և միաձայն ընտրվեց ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:

ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը ներկայացրեց ԵՊԼՀ 2015թ. գործունեության վերաբերյալ ծավալուն հաշվետվություն, որը ներառում էր կրթական, գիտահետազոտական, միջազգային գործունության, ուսանողների և շրջանավարտների հետ տարվող աշխատանքների, սոցիալական քաղաքականության ոլորտները:
Այնուհետև խորհրդի կողմից հաստատվեց նաև 2015թ. եկամուտների և ծախսերի կատարողականը և 2016թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031