Բաժիններ՝

«Նոր Հայաստանն» արդեն դիմել է Եվրոպայի ՄԻՊ-ին

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը նամակով դիմել է Եվրոպայի մարդու իրավուքների պաշտպանին, որում հայտնում են, որ Հայաստանում մարդու իրավունքների ինստիտուտը չի գործում: Ինչպես հայտնի է, մոտ մեկ շաբաթ առաջ «Նոր Հայաստանը» հայտարարեց, որ եթե իշխանությունները հինգ օրում ազատ չարձակեն Գևորգ Սաֆարյանին, իրենք դիմելու են Եվրոպայի ՄԻՊ-ին: Քիչ առաջ Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած ասուլիս-քննարկման ժամանակ Վարուժան Ավետիսյանը հայտնեց, որ քանի որ իշխանությունները այդ հարցին լուծում չտվեցին, իրենք արդեն նամակն ուղարկել են:

«Հայկ Կյուրեղյանը արդեն հինգերորդ օրն է ջրադուլի մեջ է, մինչ այդ միայն հացադուլ էր անում, նա ռեալ մտավախություն ունի իր կյանքի և անվտանգության համար, նրա միակ պահանջն է՝ լինել առաձին խցում, որպեսզի պատասխանատվությունը հստակ լինի, որ միայն քրեակատարողական հիմնարկի վարչակազմն է պատասխանատու իր կյանքի համար: Հիմա Հայկի առողջական վիճակը շատ ծանր է: Նախորդ գիշեր խցում Գևորգի վրա հարձակում է եղել, նա բռնության և խոշտանգումների է ենթարկել, ու միայն այս գիշեր են նրան առանձին խուց տեղափոխել, ենթադրաբար՝ նա հացադուլից դուրս է եկել, որովհետև այս խցում նա մենակ է, բայց ոչ մի երաշխք չունենք, որ նույնը չի կրկնվելու»,- նշեց Վ. Ավետիսյանը:

Նա տեղեկացրեց, որ «Նոր Հայաստանի» քաղխորհուրդը որոշել է վաղը այցելություն կատարել Հայկ Կյուրեղյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս