
«Յուվենթուսը» մերժել է «Բարսելոնայի» առաջարկը

Տրանսֆերային պատուհանի բացվելուն պես ֆուտբոլային հասարակությունը սկսեց ակտիվ քննարկել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի նոր ակումբի հարցը: Ֆրանսիացուն դիտարկում են մի շարք գրանդների առաջատարի դիրքում: Պոգբային ձեռք բերելու ամենահավանական տարբերակը կատալոնական «Բարսելոնան» է:
Սակայն մամուլում հայտնվեց տեղեկատվություն, ըստ որի՝ Թուրինի «Յուվենթուսի» ղեկավարությունը մերժել է կատալոնական «Բարսելոնայի»՝ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու 80 մլն եվրո արժողությամբ առաջարկը։
«la Gazzeta dello Sport»-ը մեջբերում է թուրինյան ակումբի մարզական տնօրեն Ջուզեպե Մարոտայի խոսքերը, որտեղ ասվում է, որ «Բարսելոնան» թուրինցիներին առաջարկել է 80 մլն եվրո, սակայն Պոգբան չի վաճառվում:
Սիրարփի Աղաբաբյան