Բաժիններ՝

Ստեղծվում է առևտրի խթանման հանձնաժողով

Տեղական ընկերությունների արտադրանքի արտահանման և դեպի Հայաստան ներդրումների աճի ապահովման նպատակով կառավարության այսօրվա որոշմամբ ստեղծվել է Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների ծրագրի ղեկավար հանձնաժողով: Գործադիրը հաստատել է հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը:
Կառավարության մեկ այլ որոշումով հաստատվել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից 2015թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները:
Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Գավի դաշինքի միջև «Պատվաստանյութերի և դրամական աջակցության համար» համագործակցության շրջանակային համաձայնագրի կնքման առաջարկությանը:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանի բնակչության բժշկական սպասարկումն ավելի մատչելի և հասանելի դարձնելու նպատակով «Սևանի հիվանդանոց» և «Սևանի պոլիկլինիկա» ՓԲԸ-ները միաձուլվել են, ստեղծվել է «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է Սևանի նոր հիվանդանոցային մասնաշենքի շինարարության ծրագրով, կարևորել մարզային մարմինների հետ նախարարության համատեղ աշխատանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031