Մինչև 51 մարդ է զոհվել Ֆիլիպիններում լաստանավի խորտակման հետևանքով, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով արևմտյան ԶԼՄ-ներին:
Բուդաղյանների կրտսեր եղբորը՝ Արա Բուդաղյանին, Գորիսի ԱԱԾ-ից տեղափոխում են Երեւան:
Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-8-ին հյուսիսային շրջաններում՝ երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ:
Հուլիսի 3-ին, ժամը 15.54-ին թիվ 20 ՀՋՋ ջրափրկարարը Սևանի թիվ 1 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել է ջրահեղձվող քաղաքացու:
«Մենք Վատիկանի հետ ստորագրել ենք պատմական համաձայնագիր, որը սահմանում է բազմաթիվ երկրներում ներկայացված կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները պաղեստինյան պետության հետ: Այդ համաձայնագրում առկա է փաստացի ճանաչում: Հնարավոր է՝ մեկ-երկու ամսից Վատիկանում բացենք մեր դեսպանությունը»:
Մոսկվայի քաղաքային դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է հայ գործարար ու հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին տնային կալանքի տակ պահելու ժամկետը: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Մեր նպատակը մեկն է՝ թույլ չտալ անհիմն կերպով ավելացնել մեր ժողովրդի առանց այն էլ ծանր սոցիալական բեռը, ինչը խրախուսում է արտագաղթը: Հետևաբար հայտնում ենք մեր համերաշխությունը քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես եկած մեր հայրենակիցներին և աջակից ենք նրանց պահանջներին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, մեկնաբանելով Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացողների թիվը, կատակով նրանց առաջարկել է խաղալ «Քաղցած խաղերում», գրում է The Hill պարբերականը:
Ովքեր ճանաչում են նկարում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ Ոստիկանության մոտակա բաժին:
Եվրախորհրարանը կոչ է անում Ռուսաստանին անհապաղ վերադառնալ Ուկրաինայի հետ գազի վերաբերյալ բանակցություններին՝ երկարաժամկետ լուծման ուղիների մշակման համար, հայտարարել է Եվրախորհրարանի նախագահ Մարտին Շուլցը՝ այսօր հանդես գալով Ուկրաինայի խորհրդարանում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանում հուլիսի 1-4-ը անցկացվող Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցների պատվիրակությանը:
Ֆրանսիայի իշխանությունները մերժել են քաղաքական ապաստան տրամադրել
Մինչև 2005 թվականն ընդունված ՀՀ էներգետիկ ռազմավարության համաձայն՝ Հայաստանը պետք է դառնար էլեկտրաէներգիա արտահանող երկիր և առկա հավելյալ 40% ռեսուրսը արտահաներ Թուրքիա, Վրաստան, Իրան և այլն:
Հուլիսի 3-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում` գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ:
Ռուսաստանը շատ ուշ զգաց աշխարհաքաղաքական անցումների կտրուկ ազդեցությունը, մասնավորապես այն ժամանակ, երբ հետխորհրդային տարածքի երկրներն սկսեցին ակտիվ բանակցել Եվրամիության, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ:
7 տարեկանից, երբ երեխան սկսում է գրել-կարդալ, կտրուկ աճում է ուղեղի ասիմետրիան, այսինքն՝ ուղեղի ձախ կիսագունդը կտրուկ սկսում է զարգանալ, իսկ զուտ տեսողական պատկերների պարագայում՝ նման զարգացում չի լինում:
Նորանշանակ տնօրենն անդրադարձավ նաև մասնագիտական արտագաղթի խնդրին, որը կապեց անցած տարիներին պարապուրդի մատնված թատրոնի աշխատանքների հետ, սակայն լավատեսական չհամարեց արդեն արտերկիր մեկնած երաժիշտների հավանական վերադարձը:
Թուրքիայի վարչապետի պարտականությունները կատարող Ահմեդ Դավութօղլուն երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել է Վեջդի Գյոնուլին (Vecdi Gonul), հայտնում է թուրքական Zaman թերթը:
«Հուլիսի 2-ի երեկոյան Մարշալ Բաղրամյան պողոտայում Եվրոպական Միության դրոշներ բարձրացնելու առիթով առաջացած միջադեպը, որն ավարտվեց դրանք բռնությամբ իջեցնելու և անգամ անարգելու գործողություններով, դարձել է հասարակական լայն քննարկման առարկա»:
Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն:
Առաջին Եվրոպական խաղերում բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը կարծիք է հայտնել, որ Բաքվում մրցավարությունը ոչ միայն հայ մարզիկների օգտին չի եղել, այլ անգամ ուղղված է եղել մեր բռնցքամարտիկների դեմ:
ԴԱԻՇ-ի զինյալները Պալմիրա քաղաքում ոչնչացրել են հնագույն հուշարձան, հայտնում է բրիտանական The Guardian-ը:
«Աքիլես» ԱԻՊԿ ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն ու նույն ՀԿ իրավաբան Արմինե Մկրտչյանն այսօրվա ասուլիսին տեղեկացրեցին, որ այսուհետ վարորդները պետք է անընդհատ մուտք անեն azdarar.am կայք, որպեսզի տեղեկանան՝ հանրային ծանուցում առկա՞ է, թե՞ ոչ:
Քիչ առաջ Հր. Կորեայի Գվանգջու քաղաքում մեկնարկեց համաշխարհային ուսանողական մարզական խաղերի (Ունիվերսիադա) բացման հանդիսավոր արարողությունը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բացահայտվել է Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործը: Հարուցված քրեական գործի շրջանակներում կան ձերբակալվածներ: Կայքի թղթակիցը փորձել է տեղեկությունը ճշտել ԱԱԾ լրատվական ծառայությունից, սակայն առայժմ պաշտոնական տեղեկություն ստանալ չի հաջողվել:
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ անհրաժեշտություն չկա խաղաղարար կոնտինգենտ ուղարկել Ուկրաինայի հարավ-արևելք՝ կոնֆլիկտի գոտի, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով «Էխո Մոսկվայի» եթերում նրա հայտարարությանը:
Ես չեմ հասկանում էս ամեն ինչի իմաստը. Շահեն Հարությունյան:
Իսրայելցին զինծառայողը գնդակահարել է պաղեստինցի դեռահասի, ով իր մեքենայի վրա քար է նետել:
«Աքիլես» ԱԻՊԿ ՀԿ իրավաբան Արմինե Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ վարորդների համար կա մի ուրախալի նորություն. վարորդներն այլևս ստիպված չեն լինի վճարել հին ավտոմեքենաների գույքահարկը:
Սյունիքի մարզի Կապան քաղաքում արձանագրվել է ընդերային լեյշմանիոզի 3 դեպք: Հիվանդները հոսպիտալացվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, ստացել համապատասխան բուժում և դուրս գրվել առողջացումով: