Բաժիններ՝

Հիմա դուք Ադրբեջանի՞ կողմից եք, կողմնորոշվե՛ք. Հերմինե Նաղդալյանի հարցը՝ ընդդիմախոսներին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՌԴ կառավարության կողմից ՀՀ-ին հատկացվող 200 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի քննակման ժամանակ ընդդիմախոսներին հակահարված տվեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ հարցադրում անելով, թե նման կարգի փաստաթղթերն ի՞նչ ժամանակահատվածներում և ի՞նչ կերպով են քննարկվում ու պատրաստվում:

Նա «բացարձակ միամտութուն» անվանեց պնդումը, որ սպառազինության ձեռք բերման համար հատկացվող վարկը կապված է ՀԷՑ-ի ու այս օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ: Հ.Նաղդալյանն ուշադրություն հրավիրեց, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագիրը կնքվել է 2013 թվականի հունիսի 25-ին և վստահություն հայտնեց, որ այն շատ է գնահատվելու երկու երկրների համար: Ըստ նրա՝ ՌԴ-ն Ադրբեջանին զենք է վաճառում ոչ ցածր գներով, իսկ մեզ զենք է մատակարարում այնպիսի պայմաններով, ինչպիսի պայմաններով ռուսական բանակն է զենք ստանում. «Այսինքն՝ Հայաստանի համար այս պայմանագրով բացառիկ պայմաններ են ապահովված՝ ստանալու ռուսական բանակի գերժամանակակից սպառազինություն հանդիսացող զենքեր»:

Գովաբանելով ԶՈՒ ղեկավարությանը՝ Հ.Նաղդալյանը հայտարարեց, որ ՀՀ ԱԺ-ում այսօր քննարկվող հարցից ու անցկացվելիք քվեարկության փաստից շատ անհանգստացած է միայն մի երկիր՝ Ադրբեջանը. «Հիմա դուք նրա՞նց կողմից եք, կողմնորոշվե՛ք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս