
Եվրախորհրարանը կոչ է անում Ռուսաստանին անհապաղ վերադառնալ Ուկրաինայի հետ գազի վերաբերյալ բանակցություններին

Եվրախորհրարանը կոչ է անում Ռուսաստանին անհապաղ վերադառնալ Ուկրաինայի հետ գազի վերաբերյալ բանակցություններին՝ երկարաժամկետ լուծման ուղիների մշակման համար, հայտարարել է Եվրախորհրարանի նախագահ Մարտին Շուլցը՝ այսօր հանդես գալով Ուկրաինայի խորհրդարանում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Մենք ցանկանում ենք աշխատել երկարաժամկետ որոշման վրա, որը կապահովի գազի անխափան մատակարարում»,-հայտարարել է Շուլցը:
Երեքշաբթի Վիեննայում Ուկրաինայի, Ռուսաստանի ու Եվրահանձնաժողովի միջև կայացել էին եռակողմ բանակցություններ գազի վերաբերյալ, սակայն կողմերին այդպես էլ չէր հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել: