Բաժիններ՝

Կան պայմանավորվածություններ, որոնց մասին չեն ուզում բարձրաձայնել. Վահագն Խաչատրյան

Մինչև 2005 թվականն ընդունված ՀՀ էներգետիկ ռազմավարության համաձայն՝ Հայաստանը պետք է դառնար էլեկտրաէներգիա արտահանող երկիր և առկա հավելյալ 40% ռեսուրսը արտահաներ Թուրքիա, Վրաստան, Իրան և այլն: Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, որոշ չափով իրականություն է դառնում միայն իրանական ուղղությունը, բայց էներգետիկ համակարգի հիմնական խնդիրը չի լուծվել և իրականում ՀՀ-ն դարձել է այդ ռազմավարության գերին:

Ըստ նրա՝ համակարգում յուրաքանչյուր ներդրում ընգրկվում է սակագնում, օրինակ՝ առաջիկայում ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման համար 100 մլն դոլար պետք է ծախսեն և այլն, այսինքն՝ ինչքան նոր ռեսուրսներ են ներդրվում, այնքան սակագինը բարձրանալու է: Վ.Խաչատրյանի խոսքով՝ աշխարհում ամենագազաֆիկացաված երկներից մեկը դարձանք, բայց կյանքը չլավացավ: Նման պայմաններում, նրա կարծիքով, զարգացումը կամ նոր ներդրումներ կատարելը դառնում է անիմաստ, ինչը շուկայական տնտեսությանը բնորոշ չի, այլ կենտրոնացված տնտեսության հետևանք է:

«Թե ի՞նչ է սպասվում Հայաստանին 2039թ-ին, ոչինչ հայտնի չէ: Մենք ուզում ենք նոր էներգետիկ հզորություններ ստանալ, բայց ո՞ւմ համար, ինչի՞ համար, հարցականի տակ է»,- ասաց Վ.Խաչատրյանը:

Նա նշեց, որ կառավարությունը նոր ՋԷԿ է ուզում կառուցել, բայց «Նաիրիտ» գործարանը, որը ամենաշատ սպառող ձեռնարկությունն էր (սպառում էր ՀՀ էլեկտրաէներգիայի, գազի և ջրի 8-10%), չի գործում, այսինքն՝ այս արտադրական հզորության շնորհիվ այսօրվա խնդիրները չէին լինի. «Այդ ռազմավարությունը ուղղված չէ տնտեսության զարգացմանը, այն ուղղակի էներգետիկայի համար է: Մեր եկամուտների զգալի մասը տալիս ենք հոսանքին ու գազին:

Կարդացեք նաև

Եվ Համաշխարհային բանկի ցուցանիշներով դարձել ենք էներգետիկ աղքատ երկիր: Ու դրանից հետո ասում են՝ մի դժգոհեք, փողոց դուրս մի եկեք: Առաջիկայում այս բնագավառում լավ ժամանակներ չեն սպասվում, հասարակության դժգոհութան առիթներ դեռ կունենաք, և դա պետք է քննարկել ոչ միայն փողոցում: Աշխատանքի արդյունավետության բարձրացման հարց պետք է բարձրացվի»:

Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման երաշխիքը 2013թ. դեկտեմբերի 2-ի հայտնի համաձայնագիրն է, որ 300 մլն պարտք արձանագրվեց և ՀՀ կառավարությունը պարտավորություններ ստանձնեց: Վ.Խաչատրյանը նշեց, որ ըստ այդմ, կան մի քանի պայմանավորվածություններ, որոնց մասին չեն ուզում բարձրաձայնել. Հրազդանի 5-րդ բլոկի համար ՀՀ իշխանությունները տարեկան պետք է ապահովեն 1 մլն կվտ էլեկտրաէներգիայի սպառում, անգամ ՋԷԿ-ի ղեկավար, այսօր «Գազպրոմ Արմենիայի» ղեկավար Վարդան Հարությունյանը սպառնացող տոնով նամակ էր գրել, որ եթե չապահովեք դա, սակագնի բարձրացման հայտ կներկայացնեն, կամ, ըստ նրա, խնդիրն ավելի է սրվում Հրազդանի ՋԷԿ-ի դեպքում, որի սեփականատերը «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ն է: Տնտեսագետի խոսքով՝ այդ պայմանավորվածությունների արդյունքում է, որ ՀԷՑ-ը չի կարող էժան արտադրողներից կամ նույն Վրաստանից էլէներգիա շատ գնել: Նրա խոսքով՝ նոր խնդիր է դառնալու Որոտանի ՀԷԿ-ը, որի վաճառքի պայմանագրում մինչև 2025 թ. ամեն տարի թանկացման մասին կետ կա. «Այս հարցերի շուրջ է պետք խոսել, կենտրոնացել ենք ՀԷՑ-ի շուրջ, բայց միայն դա չէ մեր խնդիրը, այլ ընդհանուր էներգետիկ համակարգը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս