Բաժիններ՝

Ֆրանսիան մերժել է քաղաքական ապաստան տրամադրել Ասանժին

Ֆրանսիայի իշխանությունները մերժել են քաղաքական ապաստան տրամադրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ելիսեյան պալատի պաշտոնական պատասխանում ասվում է, որ իրավիճակը, որում հայտնվել է Ասանժը, նրա կյանքին անմիջականորեն չի սպառնում: Բացի այդ՝ հաղորդագրությունում ասվում է, որ WikiLeaks-ի հիմնադրի նկատմամբ հայտարարված է համաեվրոպական հետախուզում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ասանժը բաց նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի անունով՝ խնդրելով իրեն քաղաքական ապաստան տրամադրել: Նամակը հրապարակել էր Le Monde թերթը այսօր՝ Ասանժի ծննդյան օրը:

Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները Ասանժին չեն թույլատրում լքել երկրի տարածքը ու խոստանում են նրան կալանավորել Շվեդիայի հարցման համաձայն, հենց նա հայտնվի փողոցում: Դրա հետ կապված՝ Ասանժը բնակվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031