
Օբաման հանրապետականներին կատակով առաջարկել է խաղալ «Քաղցած խաղերում»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, մեկնաբանելով Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացողների թիվը, կատակով նրանց առաջարկել է խաղալ «Քաղցած խաղերում», գրում է The Hill պարբերականը:
Խոսքն ամերիկացի գրող Սյուզեն Քոլինզի բեսթսելլերների մասին է, որի գրքերով Հոլիվուդում մի քանի հայտնի ֆիլմ է նկարահանվել:
Սյուժեի համաձայն՝ խոսքը դաժան շոուի մասին է, որի մասնակիցները իրար պետք է սպանեն այնքան ժամանակ, մինչև մնա մեկը:
«Դեմոկրատական կուսակցությունում առողջ մրցակցություն է: Ես արդեն կորցրել եմ հաշիվը, թե քանի հանրապետական է հավակնում այդ պաշտոնին: Նրանց թիվը բավարար է, որպեսզի հանդես գան «Քաղցած խաղեր»-ում»,-հայտարարել է Օբաման Վիսկոնսինի համալսարանում:
Ըստ վերջին տվյալների՝ Հանրապետական կուսակցությունից նախագահական աթոռին հավակնում է 15 թեկնածու: