
Իսրայելցի սպան գնդակահարել է մեքենայի վրա քար նետող պաղեստինցի դեռահասին

Իսրայելցին զինծառայողը գնդակահարել է պաղեստինցի դեռահասի, ով իր մեքենայի վրա քար է նետել: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող գյուղերից մեկում: Մի քանի պաղեստինցի դեռահասներ սկսել էին քարեր նետել իսրայելցի զինվորականների կողմը, որոնք ուղևորվում էին ամրակետեր:
«Հաարեց» թերթի հաղորդմամբ՝ քարերը վնասել էին ամենագնացի ապակին: Դրանից հետո խմբի հրամանատարն իջել է մեքենայից ու կրակ բացել մեքենայի ուղղությամբ քարեր նետող դեռահասների վրա:
Վիրավորներից մեկը մահացել է:
Իսրայելական մամուլը չի հայտնում զինծառայողի անունն ու կոչումը, նշում է միայն, որ խոսքը բարձրաստիճան սպայի մասին է:
Իսրայելի պաշտպանական բանակի մամլո ծառայությունում խոստացել են ստուգել զինծառայողի արարքի հիմնավորվածությունը: