
ԴԱԻՇ-ի զինյալները Պալմիրայում առյուծ պատկերող 2000-ամյա հուշարձան են ոչնչացրել

ԴԱԻՇ-ի զինյալները Պալմիրա քաղաքում ոչնչացրել են հնագույն հուշարձան, հայտնում է բրիտանական The Guardian-ը:
Զինյալները ոչնչացրել են 2000-ամյա առյուծի արձանը, որը տեղադրված էր թանգարանից հեռու՝ քաղաքի արվարձանում:
Թանգարանի աշխատակցի խոսքով՝ 3 մետրանոց առյուծի արձանը արվեստի յուրահատուկ ստեղծագործություն էր, քանդակը կշռել է 15 տոննա:
Այն հայտնաբերվել էր 1977թ. լեհ հնագետների կողմից ու թվագրվում էր մոտավորապես Ք.ծ.ա. 1-ին դարին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԴԱԻՇ-ի զինյալները Պալմիրայում ոչնչացրել են մի քանի պատմական գերեզմաններ: