Բաժիններ՝

Լիբիայում Մուամմար Քադաֆիի որդուն մահապատժի են դատապարտել

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի Քրեական դատարանը այսօր մահվան դատավճիռ է կայացրել երկրի նախկին ղեկավար Մուամմար Քադաֆիի ռեժիմի 8 ներկայացուցիչների նկատմամբ, որոնց թվում է եղել Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը, հայտնում է «Ալ-Արաբիան»:

Մահվան դատապարտվածների թվում են Լիբիայի Ջամահիրիայի համար կարևոր այնպիսի անձինք, ինչպիսիք են երկրի նախկին վարչապետ Ալ-Բաղդադի ալ-Մահմուդին ու Լիբիայի հետախուզության ղեկավար Աբդալլա աս-Սինուսին Լիբիայի նախկին առաջնորդի որդին դատարանում ներկա չի գտնվել, նա մահվան է դատապարտվել հեռակա կարգով, քանի որ բանտարկված է Զինտան քաղաքի բանտում, որի զինված խմբավորումները հրաժարվել էին ենթարկվել Տրիպոլիի կառավարությանը:

Ալմաբրուկ Կարիրան՝ միջազգային հանրության կողմից ճանաչված նախարարների կաբինետի ղեկավարը, ով նստում է Տոբրուկում, նախօրեին հայտարարել է, որ դատն անօրինական է ու կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել վերջինիս կայացրած վճիռները:

Դատապարտյալները մեղավոր են ճանաչվել 2011թ. փետրվարի 17-ին խաղաղ ցուցարարներին սպանելու ու կարտելային ջոկատներ ստեղծելու մեջ: Նրանք մեղադրվում են նաև կոռուպցիոն հանցագործություններ կատարելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031