Սարսափելի եղանակ Մոսկվայում. տեղացել է ռեկորդային քանակությամբ անձրև
Մոսկվայում եղանակային վատ պայմանների պատճառով հայտարարվել է վտանգի «նարնջագույն» մակարդակ: Եղանակը հերթական ռեկորդն է սահմանել ՌԴ մայրաքաղաքում տեղումների քանակով: Երեկ Մոսկվայում տեղացել է ռեկորդային թվով տեղումներ՝ 39,1 մմ, հայտնում է TASS-ը:
«Դա ռեկորդային է: Նախորդ ամենաանձրևոտ օրը եղել է 1883 թվականին՝ 21,6 մմ տեղումների քանակով»,- հայտնել են ՌԴ Հիդրոմետկենտրոնից:
Արդյունքում՝ տեղումների նորման գերակատարվել է 110%-ով կամ 27 օրում 103,5 մմ-ով: Ամպրոպային գոտին պատել էր Կենտրոնական դաշնային օկրուգը հուլիսի 27-ին: Ուժեղ անձրևներ են տեղացել Մերձմոսկվայում, Մոսկվայի շրջանում, որտեղ հուլիսի 27-ի ցերեկը տեղացել է մինչև 51 մմ անձրև:
Տեղացել է նաև կարկուտ: «Շերեմետևո» օդակայանում երեկ ու այսօր գիշեր տեղացել է 46 մմ անձրև, ինչը ամսվա կտրվածքով տեղումների մոտավորապես կեսն է կազմում:
Ուժեղ անձրևներ են նաև Յարոսլավլի, Բրյանսկի մարզերում: Անձրևները ուղեկցվում են ուժեղ քամիներով ու կարկուտով: Մերձմոսկվայում վերջին օրերին տեղացել է տեղումների ամսվա նորմայի 70%-ը:
Այսօր՝ մինչ երեկո, Մոսկվայում կարող է տեղալ մինչև 10 մմ անձրև, տեղ-տեղ՝ մինչև 15-20 մմ անձրև:
Այս գիշերը ևս Մոսկվայում տեղումները կշարունակվեն:
Հիշեցնենք, որ Մոսկվայում երեկ կայծակի հարվածից 38-ամյա մի տղամարդ էր մահացել: