Նավթն էժանանում է շուկայում

Նավթի համաշխարհային գներն այսօր ցուցաբերել են բացասական դինամիկա այն մտավախությունների ֆոնին, որ սև ոսկին շուկայում չափից ավելի շատ է, պահանջարկը՝ անբավարար, վկայում են աճուրդի արդյունքները:

Երևանի ժամանակով ժ. 08.06-ին Brent խառնուրդի սեպտեմբերյան ֆյուչերսների գները նվազել են 0,71%-ով՝ մինչև 53,09 դոլար 1 բարելի դիմաց:
WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,57%-ով ՝մինչև 1 բարելի դիմաց 47,12 դոլար:

Ներդրողները մտավախություն ունեն, որ Մերձավոր արևելքի ու ԱՄՆ-ի նավթարդյունահանող ընկերությունները համաշխարհային շուկա չափից շատ նավթ են մատակարարում:

Համաձայն South Oil Co. ընկերության գնահատականների՝ հարավային Իրաքից նավթի արդյունահանումը հուլիսին ավելացել է օրական մինչև 3,064 մլն բարել: Հունիսին այդ ցուցանիշը կազմել է 3,02 մլն բարել:

Տեսանյութեր

Լրահոս