«Դա անգամ պլանավորված չի եղել: Նրանք խոսել են, գինի են խմել, իսկ հետո Լեոն լռել է ու ասել, որ ցանկանում է նրա հետ անցկացնել իր ողջ կյանքը: Քելլին շոկի մեջ էր, սակայն Լեոն հավաստիացրել է նրան, որ լուրջ է խոսում: Ու այդ ժամանակ նա համաձայնել է, ու ամեն ինչ ավարտվել է համբույրով»,- պատմել է քաջատեղյակ աղբյուրը:
Pink Floyd լեգենդար խմբի կիթառահար Դեյվիդ Գիլմորը ներկայացրել է նոր տեսահոլովակ` նկարահանված նոր «Rattle That Lock» ձայնասկավառակի «The Girl In The Yellow Dress» երգի հիման վրա:
Մարդն այդպիսի կարողություն բնականից չունի։ Հիվանդի վրա ձեռք դնելու և աղոթելու իշխանություն ստացան Տիրոջ աշակերտները՝ Սուրբ Առաքյալները, ովքեր էլ այդ իշխանությունը փոխանցեցին Սուրբ Եկեղեցու պաշտոնյաներին՝ քահանաներին։
«10 տարի քաղաքականությունից հեռացած Լևոն Տեր-Պետրոսյանը, տեսա՞ք՝ ինչպես վերադարձավ քաղաքականություն, այն դեպքում, երբ նրա կառավարման տարիները, բացի նրանից, որ Արցախում հաղթանակներ տարանք, ուրիշ ոչ մի դրական բանով աչքի չեն ընկել: Այնպես որ, այստեղ կախված է, թե Ռոբերտ Քոչարյանն ինչպես է հետ վերադառնում քաղաքականություն, քանի որ հիմա ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակն այնքան վատ է, որ, եթե Ռոբերտ Քոչարյանը կարողանա իր սեփական ծրագրով, գրագետ PR անելով՝ հետ վերադառնալ, կարող է հասարակությունը բավական հեշտ մոռանա Մարտի 1-ի դեպքերը»,- նշեց Գ. Հաբարյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունելություն է կազմակերպել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-ամյակին և Սահմանադրական դատարանի 20-ամյակին նվիրված երևանյան 20-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցների պատվին:
Հեղինակավոր Reuters գործակալության նախկին խմբագիրը մեղավոր է ճանաչվել ցանցահենային խմբավորման հետ համաձայնության գալու մեջ, որի նպատակն է եղել կոտրել Los Angeles Times թերթի ինտերնետ-կայքը:
Եթե պատերազմ սկսվի, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը մարտի դաշտ է գնալու իր թոռնիկի՝ փոքրիկ Վազգենի հետ:
Հիմնադրամը պարտավորվում է 5 տարվա ընթացքում հուշարձան շենքի ամրացման և վերանորոգման նպատակով իրականացնել առնվազն 960 մլն. դրամի ներդրում:
Հայաստանում ամենաշատը քննարկվող, քննադատվող ու մտահոգություն պատճառող հարցը ռուսական զենքի վաճառքն է Ադրբեջանին: Հայաստանի վերջին պաշտոնական արձագանքներից մեկն այդ երևույթին եղել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, որ զենքի վաճառքն Ադրբեջանին մեզ դուր չի գալիս, սակայն Հայաստանն ըմբռումով է մոտենում Ռուսաստանի այդ քայլին, քանի որ դա է պահանջում այդ երկրի բիզնես շահը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում տեղի են ունեցել փոփոխություններ:
Իրանը առանցքային դեր է կատարել Կրեմլի որոշման մեջ՝ օդային ռմբակոծումներ սկսել Սիրիայում ու համագործակցել Իրաքի բանակի հետ:
Բարեփոխումներ երթևեկության ոլորտում. նիստ ոստիկանությունում:
Խոհանոցի պահարանից հայտնաբերվել է նաև սոդայի տուփ` փոշենման զանգվածով, 1 տուփ լուցկի և առանձին հատիկներ, պահածոյացման համար նախատեսված մետաղյա կափարիչի մեջ լցված սպիտակ փոշի, էմալապատ տարա՝ պատերին շագանակագույն նստվածքով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 5-ից 15-ը Հայաստանում գտվող ԱՄՆ բազմափորձ բժիշկների պատվիրակությանը, ովքեր մեր երկիր են ժամանել ՀՀ Նախագահի և առողջապահության նախարարի հրավերով՝ նպատակ ունենալով կապեր հաստատել հայ գործընկերների հետ, նրանց փոխանցել ոլորտի լավագույն և առաջադեմ փորձը, կիսվել իրենց մասնագիտական կարողություններով ու հմտություններով, ինչպես նաև այցի օրերին տեղի բժիշկների հետ համատեղ մասնագիտական աշխատանք իրականացնել:
«Լոս Անջելես Գելեքսիի» ղեկավարությունը լարված ուշադրությամբ է ընդունել ինֆորմացիան այն մասին, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ է նշանակվելու Յուրգեն Կլոպը, ով մտադրություն ունի ինքնուրույն զբաղվել «կարմիրների» տրանսֆերային քաղաքականությամբ:
ՀՀ Կառավարությունը այսօր հավանություն է տվել Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու ներդրումային ծրագրին, որի արժեքը 33 մլն եվրո է:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
ԵՄ-ն դեռ վերաձևավորում է Հարևանության քաղաքականությունը` այն բարելավելու, գործընկեր երկրների համար ավելի գրավիչ դարձնելու և նոր մարտահրավերներին պատասխան տալու նպատալով։ Իրականում, ԱլԳ բոլոր երկրները հրավիրվել են մասնակցելու այս վարժությանը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ զրույցի ընթացքում ծրագրվում է քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը, ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի նախապատրաստական գործընթացը, որը նախատեսվում է անցկացնել Բելգրադում դեկտեմբերի 3-4-ը:
Մտքովս հազար բան է անցնում, բայց ինչ իմանամ՝ ինչ է իրականում եղել, ոչ մեկն էլ ճիշտը չի ասում: Իմ որդին ոչ մի բանի խառնվող չէր. ոչ ինքն էր ուրիշի գործերին խառնվում, ոչ էլ ուզում էր՝ ուրիշն իր գործերին խառնվեր:
Երևանի ավագանու արտահերթ նիստում տեղի ունեցած կարծիքների բախման վերաբերյալ իր տեսակետն է հայտնել ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանը:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 22.30-ին, 1935 թ. ծնված Սերգեյ Մ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ իր ծանոթ Գենադին հյուրընկալվելով իր տանը՝ գողացել է 16.000 դրամ, բջջային հեռախոս և իր ընկերոջ` 1971 թ. ծնված Սլավիկ Ս.-ի անձնագիրը, վարորդական վկայականը, սոցիալական քարտը և հաշմանդամության գրքույկը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյին, ով Հայաստան է ժամանել ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից հրավիրված միջազգային խորհրդաժողովին մասնակցելու առիթով:
Ինչպես հաղորդում է AS-ը, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ Անխել Մարիա Վիլյարը սկսել է փնտրել ազգային թիմի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի փոխարինողին:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կա ՀՀ Նախագահի հանձնարարականը հարցին արագ լուծում տալու համար:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հարգելի՛ աշխատակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ:
Դեռ հնուց հազի դեմ ընդունված է օգտագործել բնական միջոցներ, որոնք ավելի արդյունավետ և համեղ ճանապարհով են պայքարում աշնանային սեզոնի այդ տհաճ երևույթի դեմ: Ձեզ ենք ներկայացնում մի քանի բնական բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ազատվել հազից: Բացի իրենց բուժիչ հատկանիշներից, այս միջոցները նաև համեղ են: Թուզ– Թուզը լավ լվացեք, լցրեք տաք կաթի մեջ. 1.5 բաժակին՝ 1 միջին […]
Վերջին մեկ տարվա ընթացքում ՆԱՏՕ-ն ու Վրաստանը մեծ հաջողությունների են հասել: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիի հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Սեպտեմբերի 11-ի երեկոյան ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 37 հասցեում գտնվող գեղեցկության սրահում գողացել են 1967 թ. ծնված Անահիտ Ա.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 270.000 դրամ:
ՀՀ 2016 թվականի պետբյուջեի նախագիծն աչքի անցկացնելիս մի հետաքրքիր եզրահանգման ես գալիս։ Ստացվում է, որ, եթե ՀՀ կառավարությունն այս տարի անդրդվելի մնաց ու այդպես էլ չվերանայեց 2015 թվականի տնտեսական աճի ցուցանիշը, հաջորդ տարվա համար շատ ավելի զգուշավոր է գտնվել` բոլոր առումներով ինքն իրեն ապահովագրելով ռիսկերից։