Իրանը լոբբինգ է արել Սիրիայում ռուսական արշավը. Թեհրան
Իրանը առանցքային դեր է կատարել Կրեմլի որոշման մեջ՝ օդային ռմբակոծումներ սկսել Սիրիայում ու համագործակցել Իրաքի բանակի հետ: Այսօր AP-ի հետ զրույցում հայտնել են Թեհրանում բարձրաստիճան երկու զինվորականներ, ովքեր չեն ցանկացել հրապարակել իրենց անունը:
Նրանց խոսքով՝ իրանցի առավել ազդեցիկ գեներալներից մեկը Մոսկվայում այս տարվա օգոստոսին բանակցությունների ժամանակ համոզել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Սիրիայում ռազմական ներխուժում իրականացնել:
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Ռուսաստանի նախագահը հանդիպել է գեներալ Կասեմ Սուլեյմանիի հետ: Թեհրանի տվյալով՝ կողմերը փոխանակել են հետախուզական տվյալներ:
Մասնավորապես, Սուլեյմանին տրամադրել էր Կովկաս իսլամիստների զինված խմբի ներթափանցման մասին տեղեկություն: Բացի այդ՝ հանդիպմանը քննարկվել էին նաև Բաղդադում հետախուզական կենտրոնի ստեղծման աշխատանքները Իրաքի, Սիրիայի, Իրանի ու Ռուսաստանի մասնակցությամբ:
Կրեմլում հերքել են իրանցի պաշտոնյաների տրամադրած տեղեկությունը Պուտինի ու Սուլեյմանիի բանակցությունների մասին: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, մասնավորապես, հայտնել էր, թե Մերձավոր արևելքում այնքան պաշտոնատար անձինք կան, որ բոլորին լսել հարկավոր չէ:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվա իրանցի գեներալի այցի մասին տեղեկությունները համարել է լուրեր: