
Դեյվիդ Գիլմորը ներկայացրել է նոր անիմացիոն տեսահոլովակ

Pink Floyd լեգենդար խմբի կիթառահար Դեյվիդ Գիլմորը ներկայացրել է նոր տեսահոլովակ` նկարահանված նոր «Rattle That Lock» ձայնասկավառակի «The Girl In The Yellow Dress» երգի հիման վրա:
Անիմացիոն տեսահոլովակի հեղինակը, ով պատմում է գայթակղության և հիսաթափության մասին պատմություն, բրիտանացի ռեժիսոր Դենի Մեդենն է:
Տեսանյութի ստեղծագործական տնօրենն է «Hipgnosis» բրիտանական դիզայներական ստուդիայի համահիմնադիր Օբրի Պաուելը, ով ձևավովել է նաև Led Zeppelin-ի ձայնասկավառակների շապիկները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը