Նուլանդը Ռուսաստանին մեղադրել է Սիրիա հրետանի ուղարկելու մեջ
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիա է ուղարկել հրետանի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը իր հրետանային համակարգերն ու մյուս ցամաքային սպառազինությունները տեղակայում է Հոմս ու Համա նահանգներում: Նուլանդը չի նշել, թե որտեղից իրեն այդ տեղեկությունը:
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը նաև նշել է, որ ըստ իր տեղեկությունների, Սիրիայում օպերացիան ռուսական իշխանություններին արժենում է օրական 2-4 մլն դոլար:
Նուլանդը կոչ է արել Ռուսաստանին համագործակցել ԱՄՆ-ի հետ:
Նրա կարծիքով՝ Մոսկվան պետք է նպաստի Սիրիայում զինադադարի հաստատմանը ու երկրում իշխանության խաղաղ փոխանցմանը:
Նա բացատրել է, որ դրա համար ռուսական ավիացիան պետք է հրաժարվի սիրիացի ապստամբների դիրքերին հարվածելուց:
Նուլանդի տվյալով՝ Սիրիայում ռուսական ավիացիայի հարվածների 80%-90%-ը բաժին է ընկնում Սիրիայի ընդդիմության դիրքերին: