Բաժիններ՝

А321-ի կործանման վայրում երեխայի մարմին է հայտնաբերվել

Փրկարարները Եգիպտոսում կործանված А321 ինքնաթիռի բեկորների տակից հայտնաբերել են ևս մեկ երեխայի մարմին:

Երեխայի մարմինը շտապօգնության մեքենաներով տեղափոխվել է Կահիրե: Այս մասին հայտնում է LifeNews-ի թղթակից Յուլյա Շուստրայան, ով գտնվում է ողբերգության վայրում:

Այսօր ինքնաթիռի կործանման վայրում սկսել են աշխատել ՌԴ Քննչական կոմիտեի անդամները: Փորձագետների խումբը մտադիր է ուսումնասիրել ինքնաթիռի բեկորներն ու հավաքել բոլոր անհրաժեշտ տվյալները:

Դրանց արդյունքների հիման վրա կկատարվի Սինայի թերակղզում ավիաաղետի պատճառների մասին նախնական եզրակացություն:

Գերատեսչության աշխատակիցները Սինայ են ժամանել անցած գիշեր:
Նախնական տեղեկություններով՝ սպասվում էր, որ դեպքի վայր կժամանի նաև ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով ուղղաթիռը ստիպված հետ է գնացել Կահիրե:

Հիշեցնենք, որ ռուսական ինքնաթիռը Շարմ-էլ-Շեյխ հանգստավայրից ուղևորվում էր Սանկտ Պետերբուրգ: Այն հոկտեմբերի 31-ին պայթել է երկնքում թռիչքից 30 րոպե անց:
Ինքնաթիռում գտնվել են 217 ուղևոր ու անձնակազմի 7 անդամները: Բոլորը մահացել են:

https://www.youtube.com/watch?v=uOC9iNHi8TQ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս