Բաժիններ՝

«Կոգալիմավիան» դադարեցնում է А321-ի թռիչքները՝ մինչև Սինայի աղետի պատճառների պարզումը

«Տրանսպորտի ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը» (Ространснадзор) ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերությումից ստացել է հրաման, որով առաժամանակ դադարեցվում է բոլոր А321 ինքնաթիռների շահագործումը, մինչև ավիաընկերությունում կկատարվեն հավելյալ ստուգումներ: Այս մասին հայտնում է vesti.ru-ն՝ հղում կատարելով գերատեսչությանը:

Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, «Կոգալիմավիայի» օդանավերը լիզինգով վերցվել էին Իռլանդիայում, այնտեղ էլ գրանցված են:

Օդանավերը պետք է անցնեն տեխսպասարկում այն կազմակերպություններում, որոնք հավանության են արժանացել Անվտանգության եվրոպական գործակալության կողմից:
Վերջին ստուգումն անցկացվել է 2015 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս