Բաժիններ՝

Եգիպտոսում կործանված А321-ի «սև արկղերից» մեկը վնասված է

Ռուսական «Կոգալիմավիա» ընկերության բորտային ինքնագիրներից մեկը լրջորեն վնասված է: Ինչպես հայտնում է Միջպետական ավիացիոն կոմիտեի կայքը, խոսքը այն «սև արկղի» մասին է, որը ձայնագրել է օդաչուների խոսակցությունները: Այս մասին հայտնում է LifeNews-ը:

«Բորտային (CVR) ռեգիստրատորը մեխանիկական լուրջ վնասվածքներ է ստացել ու ներկայում գտնվում է Եգիպտոսում: Միջպետական ավիացիոն կոմիտեի ու Ֆրանսիայի BEA-ի փորձագետների մասնակցությամբ կատարվում են ձայնագրված տեղեկությունների վերծանման նախապատրաստական աշխատանքներ՝ հետևելով նախազգուշական բոլոր հնարավոր միջոցառումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ընդ որում՝ երկրորդ ինքնագրի՝ բորտային FDR ռեգիստրատորի տվյալներն արդեն հաջողվել է հաջողությամբ ձայնագրել ու հանձնել վերծանմամբ զբաղվող հանձնաժողովին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ը տեղեկություն էր տարածել, թե երկու «սև արկղերն» էլ հիանալի վիճակում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս