«Մարդիկ ինձ ասում են, որ իրենք ամեն օր կանգնած են թշնամու դիմաց, ցանկացած պահի հայկական սահմանամերձ գյուղերը կարող են ենթարկվել հարձակման, ինչո՞վ մարդը պետք է պաշտպանի իր գյուղը, տունը, ընտանիքի անդամներին: Ճիշտ է, կա բանակ, բանակն իր գործը կատարում է, և շատ բարձր մակարդակով: Բայց ինչքանո՞վ վատ կլինի, որ գյուղացիները ևս մասնակցեն իրենց տան պաշտպանությանը, ո՞վ կարող է իր տունն ավելի լավ պաշտպանել, քան տանտերը, մանավանդ որ, գյուղացիների մի մասը մասնակցել է գյուղերի ինքնապաշտպանությանը և որոշակի փորձ ունի»,- ասում է Ռուբեն Գևորգյանը:
Վարդան Պետրոսյանի դեպքում էական է նրա հեղինակության հետ խաղալ, ինչը, ի զարմանս դատավորի և մեղադրող կողմի, ոչ մի կերպ տեղի չի ունենում: Դատարանին պետք է Վարդան Պետրոսյանին նվաստացնել, հյուծել: Ինչո՞ւ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հունվար 27-ին Երեւանի Արտաշիսյան 39/10 հասցեի բակում՝ ավտոտնակի մեջ, հայտնաբերվել է Երեւանի բնակիչ, 1968 թվականի ծնված Գերման Ոսկանյանի դիակը` թաղված:
Քայլում ես Երևանի կենտրոնական փողոցներով, ու հանկարծ միանման անցորդների մեջ հայտնվում է մեկը, ով տարբերվում է բոլորից` իր վառ, գունեղ մազերով, համարձակ քայլվածքով, կարճ շրջազգեստով: Այդ աղջիկը Սերինեն է, հայտնի Սերինեն, ով չի նկատում ոչ ոքի ու ապրում է իր ստեղծած աշխարհում: Աշխարհում, որը լի է ճապոնական անիմե մուլտֆիլմի հերոսներով ու հազարավոր երազանքներով: Ինքն էլ իր ստեղծած հերոսներից մեկն է` ամենագունեղն ու իրականը. նա ճապոնական մուլտաշխարհից եկած Սերինեն է:
ESem.am-ը զրուցել է դուդուկահարի հետ, ով հավաստիացրել է, որ ոչ մի լուրջ բան չկա:
Ձկնաբուծարանից կատարված գողությունը բացահայտվեց:
Այսօր Հայաստանի պետական միգրացիոն ծառայության դիտարկման փուլում են մոտ 3500 քաղաքացիների հայտարարություններ, որոնց նախորդ տարի մերժել են աշխատանքի նպատակով մուտք գործել ՌԴ:
Այսօր՝ հունվարի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 03:20-ի սահմաններում Քանաքեռ -Զեյթուն բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխվել Չարենցավանի 4-ր թաղամասի 14 շենքի բնակիչ, 36-ամյա Կամո Սեյրանյանը:
«Քույրը» հեռուստասերիալից հայտնի դարձած Աննա Մովսեսյանը մայրացել է: Այսօր` հունվարի 27-ին, Մադրիդում ծնվել է դերասանուհու եւ ռոք-երաժիստ Վրեժ Խաչատրյանի առաջնեկը: Նորաթուխ ծնողներն իրենց դստերն անվանակոչել են Սոֆյա:
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը 22 միլիոն դոլար է ծախսել մանհեթենյան իր նոր բնակարանի վրա: Այն գտնվում է Մանհեթենի Ֆլեթիրոն շրջանի The Whitman 4 մասից բաղկացած շենքում: Ջ.Լոյի նոր բնակարանը զբաղեցնում է 6250 քառակուսի ոտնաչափ տարածք:
Խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին:
Դոլարն առաջարկվել է 477 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 474.75 դրամը
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Հունվարի 27-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սիփան գյուղի մոտակայքում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը ( մոտ 2 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Բավականին բարդ իրավիճակ է ՀՀ-ում ընդհանուր տնտեսության առումով, ու դա պետք է անդրադառնա նաև բանկային համակարգի վրա: Իհարկե, չի կարող չանդրադառնալ: Բանկիրներն էլ մարդիկ են և, իրենց ռիսկերը հաշվի առնելով, փորձում են այնքան բարձր տոկոսներով տրամադրել վարկերը, որ փոխհատուցվի որոշակի վարկերի ոչ վերադարձելիությունը»:
«Կողքի հարևաններն ասում են մի քանի օր առաջ այն աստիճանի են վիճել, կռվել, որ հարսն էլ աղջկան վերցրել, հոր տուն է գնացել: Հիմա թե ինչ կլինի դրանց վիճակը, մենակ Աստված գիտի: Ասում են, թե հայրը դանակով է սպանել տղուն, դանակն էլ հետը թաղել ավտոտնակի փոսում»:
Ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտություն է գրում Արցախի մասին պատմող նոր՝ «Վերջին բնակիչը» ֆիլմի համար:
«Երեք աղջիկ ունենալուց հետո ինձ հաճախ են հարցնում` երբ եմ տղա ունենալու, ես էլ պատասխանում եմ` երեք աղջկանից ավելի մեծ հարստություն չկա: Պատկերացրեք` երբեւիցե չեմ էլ ցանկացել տղա ունենալ: Մեգին ինձ շատ է օգնում, փոքր քույրերին ընդհանրապես չի խանդում, որովհետեւ տարիքային տարբերությունը մեծ է»:
Հունվարի 27-ին, ժամը 09.23-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 08.30-ի սահմաններում թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ԲԿ է տեղափոխվել Վանաձորի Երևանյան խճուղու բնակիչ՝ 1951 թ. ծնված Ռ. Ղ.-ը:
Այսօր՝ հունվարի 27-ին, տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրեի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հանդիպումը։
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությանը հայտնի է դարձել, որ օրեր առաջ ՀՅԴ շարքերից դուրս եկած և Հիմնադիր խորհրդարանին միացած նախկին դաշնակցականներին հալածում են նրանց քաղաքական դիրքորոշման համար:
ՀՀ կառավարության առաջիկա՝ հունվարի 30-ի նիստում, որոշում կընդունվի անհետաձգելի համարել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին…
Հրապարկվել է 2014թ. ամենատարածված գաղտնաբառերի ցանկը:
Բացի աղցանների և ճաշատեսակների ու թթուների բաղադրիչ լինելուց, նեխուրն օգնում է ազատվել ավելորդ քաշից, մեր օրգանիզմին մատակարարում է օգտակար նյութեր և թույլ է տալիս լինել առույգ ողջ օրվա ընթացքում։ Նեխուրը (քարավուզ) օրը սկսելու հիանալի տարբերակ է։
Հունվարի 26-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ 1996 թ. ծնված Էդուարդ Ս.-ն Դիլիջանի Անդրանիկի փողոցում գտնվող տներից մեկից կատարել է գողություն:
2015 թվականի համար ՀՀ առողջապահության նախարարության կողմից շաքարային դիաբետով տառապող հիվանդների դեղապահովումն իրականացնելու նպատակով պլանավորվել և ըստ ճշտված գնումների պլանի նախատեսվել է 9.5 մլն դեղահաբ, սակայն իրական պահանջը կազմում է 12 մլն դեղահաբ:
Ամերիաբանկը հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է 2015թ. առևտրի ֆինանսավորման լավագույն բանկ Հայաստանում: 2011թ.-ից ի վեր նման հեղինակավոր մրցանակի Ամերիաբանկն արժանանում է արդեն չորրորդ տարին անընդմեջ:
«Ցանկացած նոր համաձայնագիր կարող է ոգեշնչվել նրանից, ինչ նախկինում բանակցվել է, բայց դա կլինի նոր համաձայնագիր»,- 168.am-ի հետ զրույցում նշեց հանձնակատարը:
Բացի դրանից, նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ դատապարտյալի բջջային հեռախոսները շահագործվել են ՔԿՀ տարածքից դուրս այլ հանգստյան օրերի ևս, մինչդեռ այդ օրերին հիմնարկի պատասխանատու հերթապահների կողմից կատարված ստուգումների արդյունքում խախտումներ և թերություններ չեն հայտնաբերվել: