ԵԱՀԿ Մինսկի խումբ. «Բռնության աճը, որը սկսվել է անցյալ տարվանից, պետք է դադարեցվի»
Այսօր՝ հունվարի 27-ին, տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրեի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հանդիպումը։
ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Մենք Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին մեր մտահոգությունն ենք հայտնել հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում հարձակումների առնչությամբ, որոնց արդյունքում կան զոհեր։ Բռնության աճը, որը սկսվել է անցյալ տարվանից, պետք է դադարեցվի, վերականգնելու համար վստահությունը՝ ԼՂՀ խաղաղության գործընթացում աճ գրանցելու համար։ Մենք կոչ ենք արել Ադրբեջանին հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին։ Մենք կոչ ենք արել նաև հայկական կողմին՝ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Երկու կողմերն էլ պետք է հավատարիմ մնան հրադադարի պահպանման ռեժիմին։
Մենք նախարարի հետ քնարկել ենք հետագա հնարավոր քայլերը՝ խաղաղության կարգավորման գործընթացում, ներառյալ բանակցություններ, որոնք կարող են հանգեցնել խնդրի խաղաղ և տևական հանգուցալուծման։ Այն կարևոր է տարածաշրջանի ժողովուրդների համար։ Մենք Ադրբեջանի արտգործնախարարին հիշեցրել ենք Մինսկի խմբի համանախագահների դերը խնդրի կարգավորման գործընթացում։ Շեշտել ենք այն միջոցառումների կարևորությունը, որոնց նպատակն է խուսափել հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում անկանխատեսելի միջադեպերից»։
Համանախագահները պլանավորում են հանդիպել նաև ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանին։